-Թուրքիան ինչ ձգտումներ ուներ, կարծեք թե կարողացավ հասնել,-ասել է ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը,-նա տարածաշրջանում լրջագույն գործոն դարձավ, որը փորձում է մասնակցել հակամարտությունների կարգավորմանը մասնավորապես Ղարաբաղի հարցում։ Դա նշանակում է, որ մեր դիրքերը Մինսկի խմբի համանախագահների շրջանակում շատ ավելի թույլ են լինելու, քան Ադրբեջանի դիրքերը։
Լյուդմիլա Սարգսյանի հետ բանավիճող ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը, հակադարձելով նրան, ասել է, թե առաջարկում է այս պահին օգտվելով գործընթացի նոր ելևէջներից՝ չփորձել լայն հասարակության մոտ կարծիք ձևավորել «իմիտացիաների և մանիպուլյացիաների» միջոցով։
-Անկախ ընթացքի ելքից, անկախ այդ գործընթացի տարբեր փուլերում ի հայտ եկած հանգամանքներից, անկախ քաղաքականապես շահարկման ենթակա խնդիրներից ՀՀ-ն որևէ կերպ ոչինչ չի կորցնում այս գործընթացից. ընդհակառակը՝ շահում է տարբեր ճակատներում։
Լյուդմիլա Սարգսյանը, պատասխանելով Արտակ Զաքարյանին, ասել է.
-Ինչ վերաբերում է մանիպուլյացիաներին և իմիտացիաներին, դա ճիշտ հասցեով չէր ասված։ Կարծում եմ՝ դրա մեծագույն վարպետը մենք չենք։
Ո՞վ է «մանիպուլյացիայի և իմիտացիայի» հասցեատերը

7or.am