Երբ խոսքը վերաբերում է ադրբեջանական քարոզչամեքենայի հնարքներին, ապա կարիք չկա տրամաբանություն որոնել նրանց «փաստարկներում»: Այսպես' իրենց համար լիովին արդարացված է, որ երկրի նախագահն ու նախարարը ի լուր աշխարհի ,ավետում ենե ռազմական ծրագրերի, սպառազինության մասին, որով պատրաստվում են խոցել «ցանկացած նպատակակետ Հայաստանում»: Բայց երբ, բնականաբար, դրան ի պատասխան հնչում է ՀՀ պաշտպանության նախարարի զգուշացումը, ապա, «մոռանալով», թե ինչու է նախարարը հայտարարություն անում, այն որակում են սպառնալիք և սահուն «անցում» անում իրենց իսկ հորինած թեմային',նախարար Ս. Օհանյանի' Խոջալուի դեպքերին մասնակցությանըե' չմոռանալով կասկածի տակ առնել Հայոց մեծ եղեռնը: Իսկ նման հերյուրանքներ տարածելու համար կայքեր, հին ու նոր, ինչքան ասես ունեն:
Հիշողության «տեղ-տեղ» կորստով տառապող ադրբեջանցիները հերթական հոխորտանքից առաջ ավելորդ չէր լինի, որ վերհիշեին. պատերազմը հենց իրենք են հրահրել ու մինչ օրս «քաղում են» այդ նախաձեռնողականության պտուղները: Ռազմական գործողություններով սպառնալը վերստին իրենց նախաձեռնությունն է, և օրինաչափությունը, անշուշտ, կրկին գործելու է ի վնաս նրանց:
Մնում է հավելել նաև, որ ամեն գնով ՀՀ պաշտպանության նախարարի հասցեին ադրբեջանական կայքերում զետեղվող ստահոդ լուրերն ու մշտական զրպարտությունները տեղեկատվական դաշտին իրազեկ մարդկանց և փորձագետների ծիծաղն են ընդամենը հարուցում:
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Տուժելու է կրկին Ադրբեջանը...