Թուրքական կառավարությունը մտադիր է ղարաբաղյան հարցը քննարկել Մեդվեդևի հետ
ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի՝ մայիսին Անկարա սպասվող այցի ընթացքում թուրքական կառավարությունը մտադիր է քննարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը։ Այս մասին հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն։
-Մենք այդ խնդիրը դիտարկում ենք որպես սեփական խնդիր և շարունակելու ենք յուրաքանչյուր հարթությունում պահել օրակարգում,- Թուրքիայի խորհրդարանում ելույթ ունենալիս ասել է Դավութօղլուն։
Նա նշել է, որ Թուրքիան դեմ է Կովկասում ներկայիս ստատուս քվոյի շարունակմանը, և հավելել, որ ղարաբաղյան հակամարտության չկարգավորված լինելը չի բխում տարածաշրջանի երկրների, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման շահերից։

Ըստ «Trend»-ի