Լրահոս

26.04.2010 18:36


ՊՆ ՔԾ քննիչը հանցավոր է ճանաչվել խոշոր չափերի կաշառք ստանալու համար

Դատարանը հավաստի է համարել մեղադրող դատախազների կողմից ներկայացված ապացույցներն առ այն, որ ՀՀ ՊՆ քննչական ծառայության 5-րդ կայազորային քննչական բաժնի քննիչ Լիպարիտ Սահակյանը իր վարույթում քննվող քրեական գործով մեղադրյալ, կալանքի տակ գտնվող Ա. Թովմասյանի խափանման միջոցը փոփոխելու և գործի վարույթը կարճելու համար 2009թ. նոյեմբերի 4-ին Ա. Թովմասյանից պահանջել է խոշոր չափի՝ 775 000 ՀՀ դրամին համարժեք 2000 ԱՄՆ դոլար կաշառք: Նույն օրը քննիչ Սահակյանն իր աշխատասենյանկում ստացել է պահանջված գումարի մի մասը՝ 600 ԱՄՆ դոլարը, իսկ մնացած 1400 ԱՄՆ դոլարն ստացել է 2009թ. նոյեմբերի 18-ին: Հիշյալ գումարը հայտնաբերվել և առգրավվել է Լ. Սահակյանի մատնանշած տեղում:

Լ. Սահակյանն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը և միջնորդել դատական քննությունն անցկացնել արագացված կարգով:

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով Լիպարիտ Սահակյանը հանցավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և դատապարտվել ազատազրկման չորս տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման: Լ. Սահակյանը պատիժը պետք է կրի ՀՀ ԱՆ համապատասխան քրեակատարողական հիմնարկում:

ՀՀ գլխավոր դատատախազության

մամուլի ծառայություն

 

Այս խորագրի վերջին նյութերը