Լրահոս

14.09.2019 13:05


Գեղարքունիքում անչափահաս տղան հոր Mercedes-ով գլխիվայր շրջվելով՝ հայտնվել է դաշտում. նրան տեղափոխել են հիվանդանոց

Գեղարքունիքում անչափահաս տղան հոր Mercedes-ով գլխիվայր շրջվելով՝ հայտնվել է դաշտում. նրան տեղափոխել են հիվանդանոց

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 17-ամյա Սևակ Դ-ն իր վարած Mercedes մակնիշի 34 QՏ 367 համարանիշի ավտոմեքենայով Գանձակ գյուղից դեպի Սարուխան գյուղ տանող ճանապարհի 0.8 կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ճանապարհի ձախակողմյան հատվածում գտնվող դաշտամիջյան տարածքում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Սևակ Դ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գավառի բժշկական կենտրոն։

Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Գավառի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Մանրամասները Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը