Լրահոս

04.03.2009 05:27


ՀՌԱԿ-ը Երևանի քաղաքապետի ընտրություններում հնարավոր է սատարի կուսակցություններից որևէ մեկին

    ՀՌԱԿ քաղաքական խորհրդում Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հարցը դեռ չի քննարկվել: Ըստ կուսակցության ատենապետ Հարություն Առաքելյանի՝ ՀՌԱԿ-ը ամենայն հավանականությամբ կսատարի որևէ թեկնածուի կամ կուսակցության:

    -Չնայած ես ծնվել և մեծացել Երևանի կենտրոնում,  մարդ չեմ սպանել, մականուն չունեմ, բանտ չեմ նստել, բայց գտնում եմ, որ կուսակցությունն այդ առումով կադրեր դեռ չունի և մեծամտության սինդրոմով որևէ մեկս չի էլ տառապում,- ասում է Հարություն Առաքելյանը:

Որևէ մեկին սատարելու որոշում կայացնելուց առաջ ՀՌԱԿ-ը հաշվի կառնի, թե թեկնածուն ո՞ր կուսակցության համամասնական ցուցակն է գլխավորում, ի՞նչ ծրագրերով է հանդես գալիս, ծանո՞թ է քաղաքին, ծնվե՞լ է Երևանում, որպես երևանցի ի՞նչ կենսագրություն ունի և այլն:

Այս խորագրի վերջին նյութերը