Լրահոս

27.04.2010 10:19


Եվրոպայի Խորհուրդը մեծ հույսեր ունի, որ ԼՂ–ի հակամարտությունը կկարգավովի

Եվրոպայի Խորհուրդը մեծ հույսեր ունի, որ ԼՂ–ի հակամարտությունը կկարգավովի

Եվրոպայի Խորհուրդը մեծ հույսեր ունի, որ ԼՂ-ի հակամարտությունը կկարգավորվի։ Այս մասին ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի ժամանակ հայտարարել է ԵԽ նախարարների կոմիտեի նախագահ, Շվեյցարիայի արտգործնախարար Միշելին Քալմի-Ռեյը։

«Եվրոպայի Խորհուրդն ակնկալում է, որ այս հակամարտությունը կկարգավորվի խաղաղ ճանապարհով, և մեծապես հուսով ենք նպաստել դրան»,-ասել է նա

Գնահատելով հայ-թուրքական մերձեցման գործընթացի վերջին արդյունքները՝ Շվեյցարիայի ԱԳ նախարարն ասել է.

«Եվրոպայի խորհուրդը ցավում է որոշ երկրների միջև առկա տարաձայնությունների կապակցությամբ։ Թուրքիայում անօրինական բնակվող հայերի վտարման մասին հայտարարությունները պետք է ներառել երկու երկրների միջև ընթացող բարդ հարաբերությունների շրջանակներում»։

Նա նաև նշել է, որ նախորդ շաբաթ հայկական կողմն ազդանշաններ է տվել գործընթացի կապակցությամբ, և դա պետք է լուրջ ընկալել։

 

 

Այս խորագրի վերջին նյութերը