Կարծիք

15.09.2019 12:33


Իշխանության լեգիտիմությունը օր օրի դառնում է ավելի երերուն

Իշխանության լեգիտիմությունը օր օրի դառնում է ավելի երերուն

«Ժողովրդի իշխանություն», «ժողընտիր վարչապետ», «մենք ենք տերը մեր երկրի» և նմանատիպ մյուս արտահայտությունները այլևս չեն արտացոլում իրերի այն վիճակը, որը գոյություն ունի քաղաքական ռեալ ժամանակում: Եվ սա վկայությունն է ոչ միայն այն բանի, որ իշխանության լեգիտիմությունը օր օրի դառնում է ավելի երերուն, այլ նաև այն, որ էապես թուլացել է երևույթների հուզական ընկալումը:

Պոպուլիզմն ու դեմագոգությունը սկսել են չաշխատել: Հանրության զգալի մասի համար դարձել է միևնույնը՝ ում կբռնեն, ում բաց կթողնեն, ումից ինչքան գումար կպահանջեն, ում «կպառկեցնեն», ում կհետապնդեն: Մարդիկ այլևս ակնկալում են շոշափելի գործողություններ, իրական տեղաշարժ, որը պայմանավորված է իշխող քաղաքական թիմի առավելապես տեխնոկրատական լեգիտիմության հետ, որտեղ որակական պարզորոշություն ի սկզբանե չի եղել: Քաղաքական իրականությունը գլորվում է դեպի ճգնաժամ, որտեղ այս իշխանություններն այլևս անելիք չունեն:

Կառավարչական անհրաժեշտ ունակությունների կասկածելի մակարդակը, լեգիտիմության անկման դինամիկան իրապես ընկալելու և գնահատելու իշխող թիմի մեծագույն մասի անկարողությունը պարզապես անհամատեղելի են ճգնաժամային կառավարման մոդելավորման հետ: Իսկ ինչ վերաբերում է իշխող թիմի փոքրաքանակ վերնախավին, նրանք, իմ խորին համոզմաբ, ի սկզբանե գիտեին իրենց «առաքելության» ժամանակավորության մասին, և ինչպես Արարատ Միրզոյանն էր հայտարարում, եթե կորցնեն ժողովրդի աջակցությունը, շատերը նույնիսկ ուրախ կլինեն իշխանությունից հեռանալու կապակցությամբ:

Գարեգին Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը