Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության նախագահ ՄովսեսՇահվերդյանն ասել է, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ ապրիլի 22-ին ՀՀ նախագահի արած հայտարարությունը թուրքական կողմին հնարավորություն տվեց խուսանավելու և հարցի ձգձգումը կապելու հայկական կողմի հետ։
Պատասխանելով «7օր»-ի այն հարցին, թե այս համատեքստում հնարավո՞ր է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացն աշխուժանա՝ նա ասել է, թե անպայման կաշխուժանա։
-Դա բացահայտ երևում է։ Մեր նախագահի հայտարարությունից հետո ոչ ոք առանձնապես բացասական վերաբերմունք ցույց չտվեց՝ ո՛չ Եվրոպական երկրները, ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ Ռուսաստանը։ Անգամ ասացին, թե ողջունում են, որ Հայաստանը մնում է գործընթացի մեջ, անգամ ԱՄՆ-ի կողմից հնչեց, թե այդ հայտարարությունը անակնկալ չէր։ Սա նշանակում է, որ գործընթացին հետագա շարունակություն տալու համար նրանք իրենց ուշադրությունը կկենտրոնացնեն ղարաբաղյան խնդրի վրա և կփորձեն ինչ-որ ձևով լուծում տալ' թեկուզ միջանկյալ (խոսում են երկու շրջանների վերադարձի մաիսն), որպեսզի գործընթացը տեղում չկանգնի։ Նրանք ամեն ինչ կանեն, որ գործընթացը տեղում չկանգնի, և հարցը ղարաբաղյան ճակատում կփորձեն լուծել,-նշել է Մովսես Շահվերդյանը։
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը կաշխուժանա՞
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության նախագահ Մովսես Շահվերդյանն ասել է, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ ապրիլի 22-ին ՀՀ նախագահի արած հայտարարությունը թուրքական կողմին հնարավորություն տվեց խուսանավելու և հարցի ձգձգումը կապելու հայկական կողմի հետ։

7or.am