Լրահոս

27.04.2010 13:39


Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նորանշանակ համանախագահ Իգոր Պոպովին

Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նորանշանակ համանախագահ Իգոր Պոպովին

Ապրիլի 27-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նորանշանակ համանախագահ Իգոր Պոպովին:

Ողջունելով հյուրին' նախարար Նալբանդյանը շնորհավերեց նրան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնում նշանակման կապակցությամբ եւ հույս հայտնեց, որ Պոպովը իր կարեւոր ներդրումը կունենա ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում:

Իգոր Պոպովը շնորհակալություն հայտնեց նախարարին բարեմաղթանքների համար եւ հավաստիացրեց, որ կանի առավելագույնը հիմնախնդրի կարգավորմանը նպաստելու համար:

Զրույցի ընթացքում կողմերը քննարկեցին արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Իգոր Պոպովը իր տպավորությունները ներկայացրեց Բաքվում' Ադրբեջանի ղեկավարության հետ ունեցած հանդիպումներից:

Այս խորագրի վերջին նյութերը