Տիգրան Խզմալյան. «Սկզբունքորեն մենք կտրուկ դեմ ենք արտահերթ ընտրությունների»
«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ, ռեժիսոր Տիգրան Խզմալյանը «7օր»-ի հետ զրույցում ասել է, թե իրենք կարծում են, որ արտահերթ ընտրությունները խաբկանք ու ցնորք են և ժողովրդին խաբելու հերթական փորձ։
-Սկզբունքորեն մենք կտրուկ դեմ ենք արտահերթ ընտրությունների, որովհետև եթե դրանք լինեն էլ, ամենայն հավանականությամբ լնելու են իշխանության կողմից նախաձեռնված և ներքին իշխանական խոհանոցում պատրաստված բաներ։ Այսինքն հայ ժողովրդին դա ոչ մի լավ բան չի բերի,-նշել է նա։
Պատասխանելով այն հարցին, թե հասարակության մեջ արտահերթ ընտրությունների պահանջ կա՞, թե՞ ոչ՝ Տիգրան Խզմալյանն ասել է, որ ոչ, ինքը նման պահանջ չի նկատում։
-Պահանջը վերաբերում է ոչ թե ընտրություններին, որ օլիգարխների մի խումբը փոխվի ուրիշ խմբով, այլ պահանջ կա փոփոխությունների՝ հեղափոխության, այլ ոչ թե տեղափոխության։ Նման աշխատանքով մենք զբաղվում ենք, բայց դա որևէ կապ չունի հերթական կամ արտահերթ ընտրությունների հետ,-հավելել է ռեժիսորը։

7or.am