Տարածաշրջանի հոգևոր առաջնորդները ստորագրել են համատեղ հայտարարություն
Ապրիլի 26-ին, Բաքվում, տեղի ունեցավ տարածաշրջանի հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպում' մասնակցությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլ Ա-ի և Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ Ուլ Իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեի:
Հանդիպմանը քննարկվեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչված հարցեր:
Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքը և Կովկասի մուսուլմանների վարչության նախագահը ստորագրեցին համատեղ հայտարարություն:
Հայտարարության մեջ ասվում է.
«Հանուն Ամենազոր Արարչի, ի կատարումն մեր ժողովուրդների խաղաղության, բարօրության և երջանկության նվիրական երազանքների, մենք' ադրբեջանցի և հայ ժողովուրդների հոգևոր առաջնորդներս, Ռուս Ուղղափառ Եկեղեցու հովվապետ Նորին Սրբություն Կիրիլ Պատրիարքի բարձր միջնորդությամբ հանդիպեցինք Բաքվում' հավաստելու մեր հարգանքը միմյանց հանդեպ և քննարկելու մեր ժողովուրդների ու պետությունների միջև ճշմարիտ խաղաղության և համաձայնության ձեռքբերման համար անհետաձգելի միջոցառումները։
Դիտարկելով այս հանդիպումը որպես խաղաղարարական երկխոսության ծավալում Հայ Առաքելական Եկեղեցու և Կովկասի մահմեդականների վարչության միջև՝ սկիզբ առած Ռուս Ուղղափառ Եկեղեցու միջնորդությամբ 1988 թ., հավատարիմ նախորդ հայտարարությունների ոգուն, մենք հույս ունենք հետագայում էլ աջակցել մեր ժողովուրդների խաղաղ համագոյակցության սկզբունքների առաջընթացին և փոխընդունելի որոշումների մշակմանը՝ բացառապես բանակցային ճանապարհով: Ուրախալի է վկայել, որ նման ձևաչափով հանդիպումները քիչ չեն նպաստել Ղարաբաղյան խնդրով սկզբնավորված հայ-ադրբեջանական զինված հակամարտության դադարեցմանը: Այս հանդիպումները, անկասկած, օգնել են, խուսափել կոնֆլիկտը միջկրոնական հակամարտության վերածվելուց:
Այսօր հատկապես կարևոր ենք համարում համագործակցության հոգևոր կողմնորոշիչներին հետևելը' մեր ժողովուրդների միջև առկա խորթությունը հաղթահարելու համար: Կրոնի ուժը, որ կոչում է բարու, խաղաղության, կարեկցանքի, համբերության, պիտի դառնա հաշտեցման գործոն: Հավատում ենք, որ մեր համատեղ ջանքերը կնպաստեն հաղթահարելու ազգամիջյան թշնամությունը: Կենսականորեն անհրաժեշտ է թույլ չտալ ռազմական ճանապարհով վիճահարույց հարցերի լուծման վերադարձը: Մեր խաղաղարարական ջանքերով պետք է սատար կանգնենք մարդկանց՝ ներկայիս բաժանումների, պատնեշների և թշնամության վերացման հույսերին, քանզի պատերազմը, եթե այն շարունակես, ավարտ չի ունենա:
Մենք սատարում ենք հակամարտության կարգավորմանն ուղղված միջազգային ջանքերը: Խաղաղության և բարիդրացիության հասնելու համար անհրաժեշտ է ընդլայնել շփումները՝ վստահության ամրապնդման նպատակով: Կայուն խաղաղությունը հնարավոր է միայն բարի կամքի և անկեղծ մտադրությունների առկայության պարագայում: Սատար կանգնելով Ադրբեջանի և Հայաստանի նախագահների ջանքերին' մենք մտադիր ենք աջակցել նրանց ձգտումներին: Այս կապակցությամբ կարևոր ենք համարում հակամարտության հանգուցալուծմանը նպաստելու նպատակով հոգևոր առաջնորդների միջև ուղիղ երկխոսության շարունակումը, ինչը հնարավորություն կտա մարդկանց վերադառնալու այն վայրերը, որտեղից նրանց քշել է պատերազմը: Մենք ողջունում ենք գերիներին ազատ արձակելու կողմերի բարի կամքը և կոչ ենք անում ինչպես քաղաքական, այնպեսև կրոնական գործիչներին ակտիվացնել ջանքերն այս ազնիվ և մարդասիրական գործընթացում: Մեզանից յուրաքանչյուրը պետք է ցույց տա, որ բարի գործերը, ծառայումը գթասրտությանը, նվիրումը խաղաղությանն ու արդարությանը կարող են անել ավելին, քան ռազմական հակամարտությունը: Մենք դատապարտում ենք վանդալիզմի ակտերը և կարևոր ենք համարում մեր ժողովուրդների կրոնական հուշարձանների և սրբությունների պահպանումը:
Խաղաղության և համաձայնության հասնելու ճանապարհը դյուրին չէ, պահանջում է մեծ ջանքեր և հզոր կամք: Սակայն մենք ունենք հաջողության հասնելու ջերմ հույսեր և, համատեղելով մեր ջանքերը, հույ ունենք հաղթահարելու խորթացումը և կանխակալությունները: Պատասխանատվությունն ու պարտքը Բարձրյալի և մեր ժողովուրդների առջև մղում են մեզ' հոգևոր առաջնորդներիս, ջանքեր գործադրել հանուն խաղաղության, բարու իդեալների երկար սպասված հաղթանակի և առկա խնդիրների արդար հանգուցալուծման: Թող Կովկասի բարեբեր հողում ամուր և արդար խաղաղություն հաստատվի, իսկ մեր ժողովուրդները ժառանգեն բարօրություն և բարգավաճում»: