Հայաստանում բացվել է Եվրասիական զարգացման բանկի մշտական ներկայացուցչությունը
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ներկա է գտնվել «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Եվրասիական զարգացման բանկի միջեւ Հայաստանի Հանրապետության տարածքում Եվրասիական զարգացման բանկի գտնվելու պայմանների մասին» համաձայնագրի ստորագրման պաշտոնական արարողությանը։ Համաձայնագիրը ստորագրել են ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը եւ Եվրասիական զարգացման բանկի խորհրդի նախագահ Իգոր Ֆինոգենովը։ Համաձայնագրով նախատեսվում է Եվրասիական զարգացման բանկի մշտական ներկայացուցչության բացում Հայաստանում։
Ստորագրվել են նաեւ Համագործակցության հուշագրեր Եվրասիական զարգացման բանկի եւ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության, «ՀայՌուսգազպրոմ», «Հարավկովկասյան երկաթուղի», «Միջազգային էներգետիկ կորպորացիա» եւ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-երի հետ։