Լրահոս

27.04.2010 14:36


Անդրանիկ Մանուկյանը նշանակվել է Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

Անդրանիկ Մանուկյանը նշանակվել է Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 26-ին հրամանագրեր է ստորագրել Արմեն Խաչատրյանին Ուկրաինայում ՀՀ արտա­կարգ և լիա­­զոր դեսպանի պարտականություն­ներից ազատելու եւ Բելառուսի Հանրա­պե­տու­թյու­նում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին (նստավայրը՝ Մինսկ):

Նախագահ Սերժ Սարգսյանի նույն օրվա այլ հրամանագրերով Oլեգ Եսայանը  ազատվել է Անկախ պետությունների համագործակցության կանոնադրական և այլ մարմիններում ՀՀ մշտական լիազոր ներկայացուցչի պարտականություններից եւ Արմեն Խաչատրյանը նշանակվել է Անկախ պետությունների համա­գործակ­ցու­թյան կանոնադրական և այլ մարմիններում ՀՀ մշտա­կան լիազոր ներկայացուցիչ:

Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 26-ին հրամանագրեր է ստորագրել Անդրանիկ Մանուկյանը ՀՀ Նախա­գահի խորհրդականի պաշտոնից ազատելու եւ Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին (նստա­վայրը՝ Կիեւ)' շնորհելով նրան ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան:

Նախագահ Սերժ Սարգսյանի նույն օրվա այլ հրամանագրով Հունաստանի Հանրապետությունում ՀՀ ար­տա­կարգ & լիա­զոր դեսպան Գագիկ Ղալաչյանը, համատե­ղու­թյան կարգով, նշա­նա­կվել է Ալբանիայի Հանրապետությունում ՀՀ ար­տա­կարգ և լիա­զոր դեսպան (նստավայրը' Աթենք):

Այս խորագրի վերջին նյութերը