Լրահոս

27.04.2010 14:47


Լևոն Զուրաբյանը պնդում է, թե չի ասել...

Լևոն Զուրաբյանը պնդում է, թե չի ասել...

-Մենք  երբեք չենք ասել, որ սեպտեմբերին կայանալու են ընտրություններ,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը։ Հիշեցնենք, որ մարտի 1-ին հրավիրված հանրահավաքում Լևոն Զուրաբյանը հայտարարել էր, թե ՀԱԿ-ը ներկայացնելու է մարտի 1-ի պատճառով Հայաստանում առաջացած քաղաքական ճգնաժամի հաղթահարման նոր ժամանակացույցը։ Այն բաղկացած է լինելու 7 կետից։ «Դրանցից մեկը հետևյալն է՝ հունիսից սեպտեմբեր ընկած ժամանակաշրջանում անցկացնել արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրություններ»։

-Նման բան մենք երբեք չենք ասել։ Մենք առաջարկ ենք արել քաղաքական ճգնաժամի լուծման վերաբերյալ և առաջարկել ենք ամենաողջամիտ ժամկետները,-այսօր պնդել է Լևոն Զուրաբյանը։

ՀԱԿ համակարգողն ասել է, թե իրենց ձևակերպումը եղել է շատ պարզ.

-Մենք ԵԽ-ին ներկայացրել ենք ալտերնատիվ ժամանակացույց քաղաքական ճգնաժամի լուծման վերաբերյալ։ Մեր ժամանակացույցում, այո՛, ընդգրկված է ընտրությունների անցկացումը հունիսից սեպտեմբերի ժամկետում։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը