Մեկնաբանություն

17.09.2019 12:18


Կկանխի՞ դատավորը սահմանադրական կարգի տապալումը

Կկանխի՞ դատավորը սահմանադրական կարգի տապալումը

Այսօր դատավոր Աննա Դանիբեկյանը պետք է որոշում կայացնի ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխել–չփոխելու թեմայով։

ՍԴ որոշումից հետո նա պետք է անհապաղ քններ կալանքի հարցը, բայց դա տեղի չունեցավ։ Ինչևէ։

Որոշումն այսօր է ընթերցվելու, և շատ կարևոր է, որ այն ընդունված լինի դատարանի խորհրդակցական սենյակում, այլ ոչ թե վարչապետի կաբինետում։

Իրավական տեսանկյունից մինչև ՍԴ որոշումն էլ էր պարզ, բայց այդ որոշումից հետո արդեն ոչ թե պարզ է, այլ հրամայական է դարձել Քոչարյանի դեմ իրականացված ապօրինության վերացումը։

Նիկոլ Փաշինյանն աննախադեպ ճնշումների է դիմում։ Կուլիսայինը չի երևում (այդ մասով պաշտոնաթող Վանեցյանը հաստատ ասելիք կունենա), բայց հրապարակայինը պարզապես «զռռում» է։

Երեկ ԱԺ–ում Արարատ Միրզոյանի, Լիլիթ Մակունցի և քայլարած պատգամավորների պատվերով համերգը՝ Ռ. Քոչարյանի հետ կապված ՍԴ որոշման ու ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ, իրականում ճնշում էր Դանիբեկյանի վրա։ Փաշինյանն էլ իր երեկվա գյալաջի–ասուլիսում հրապարակավ կոչ արեց դատարանին գնալ ապօրինության։ Ասել է թե՝ երեկ ականատես ենք եղել կոլեկտիվ հանցագործության դրսևորման։

Կդիմանա՞ արդյոք այդ ճնշումներին Դանիբեկյանը, կերևա առաջիկա րոպեներին։

Ամեն դեպքում նշենք, որ իշխող ուժի և անձամբ Փաշինյանի այս քայլերը, որոնք տեղավորվում են սահմանադրական կարգի տապալման մեջ, իրենց համար անհետևանք չեն մնալու թե՛ քաղաքական, թե՛ իրավական առումներով։

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը