«Ճիշտն ասած՝ շատ վատ եմ զգում, որ մականուն չեմ ունեցել». Գալուստ Սահակյան
-Երբ մարդը փոքր է լինում, հազար ու մի բան են ասում, մեկն էլ կպած մնում է։ Համոզված եմ, որ ձեր ծնողները նույնպես մականուն են ունեցել։ Եվ հետո, այդտեղ բացասական իմաստ չեմ տեսնում, այդ դեպքում Աղբյուր Սերոբին ինչու՞ չեք ասում, թե «մականունդ աղբյուր է»։ Եթե դուք էլ որոշակի բարձունքների հասնեք, ձեր մականունով ձեզ էլ են դիմելու,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանն ասել էր, թե ծնվել է Երևան քաղաքի կենտրոնում, մարդ չի սպանել, մականուն չի ունեցել, բանտ չի նստել, բայց Երևանի քաղաքապետի ընտրություններին չի մասնակցելու։ Գալուստ Սահակյանը հակադարձում է, թե մարդ իրենք էլ չեն սպանել, իսկ ինչ վերաբերում է հանրապետական կուսակցության թեկնածու Գագիկ Բեգլարյանի մականվանը, ապա մանկության տարիներին բոլորն էլ մականուն ունեցել են։
Այդուհանդերձ, 7 or. am-ի հարցին ի պատասխան Գալուստ Սահակյանը խոստովանեց, որ մանկության տարիներին ինքը մականուն չի ունեցել և, փաստորեն, բացառություններ լինում են։
- Ճիշտն ասած շատ վատ եմ զգում, որ մականուն չեմ ունեցել։ Գալուստ եմ եղել, Գալուստ էլ մնացել եմ։ Ինձ էլ հայհոյում են։