Քաղաքական

17.09.2019 13:26


Մոսկվայում բացասաբար են ընկալում այն ամենը, ինչ տեղի է ունենում Ռոբերտ Քոչարյանի հետ․ Սկակով

Մոսկվայում բացասաբար են ընկալում այն ամենը, ինչ տեղի է ունենում Ռոբերտ Քոչարյանի հետ․ Սկակով

«Ես այս ամենում արմատապես բացասական ոչինչ չեմ տեսնում: Դրանք, ըստ իս, ոչ այնքան կարևոր իրադարձություններ են երկկողմ հարաբերությունների կոնտեքստում: Ինչ վերաբերում է այս կամ այն գործչին հանձնել-չհանձնելու հարցին, Ռուսաստանի դիրքորոշումը նման հարցերում մեծամասամբ այնպիսին է, որ Ռուսաստանը փորձում է ընդհանրապես ոչ մեկի չհանձնել, և դա միայն Հայաստանին չէ, որ վերաբերում է: Այսինքն՝ որպեսզի Մոսկվան որևէ գործչի վերադարձնի, հարկավոր են լուրջ պատճառներ, և, առավել ևս, Հայաստանի դեպքում Մոսկվայում կան կասկածներ, որ այս դեպքում սա քաղաքական հաշիվների մաքրում է և վրիժառություն նախկին ընդդիմախոսների նկատմամբ, առավել ևս, երբ Մոսկվայում բավականին բացասաբար են ընկալում այն ամենը, ինչ տեղի է ունենում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Այստեղ ևս կա տրամաբանություն, քանի որ Մոսկվան, բացառությամբ Սահակաշվիլիի նման դեպքերի, սովորաբար այն դիրքորոշման մեջ է, որ այս կամ այն երկրի նախկին ղեկավարը քրեական հետապնդման չպետք է ենթարկվի: Այսինքն՝ շատ ծայրահեղ դեպքերում միայն: Մնացած դեպքերում Ղրղըզստանի, Ուկրաինայի նախկին ղեկավարների դեպքում Ռուսաստանն այն դիրքորոշման մեջ է, որ անձեռնմխելի են ղեկավարները, այսինքն՝ դատի սպառնալիք չպետք է լինի և ռեպրեսիաներ»,-«168 Ժամի» հետ զրույցում այս մասին ասել է ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովը՝ անդրադառնալով երկկողմ հարաբերությունների վերջին զարգացումներին:

Նրա խոսքով՝ Քոչարյանի հետապնդումն առաջացրեց որոշակիորեն բացասական արձագանք Մոսկվայի կողմից, քանի որ չի համապատասխանում մոսկովյան քաղաքական խոհանոցի ավանդույթներին: «Ուստի այն անձինք, որոնց նշեցիք, ընկել են այդ նույն քաղաքական հոսանքի մեջ, և հենց այդ պատճառով նրանց չեն վերադարձնում: Ինչ վերաբերում է Շիշկինին, չեմ կարծում, որ դա ինչ-որ առումով կարևոր է Մոսկվայի համար, նման շիշկիններ մեզ մոտ շատ կան, դա իրենից լուրջ բան չի ներկայացնում: Ուստի ես այստեղ լուրջ խնդիրներ չեմ տեսնում»,-ասել է նա:

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը