Քաղաքական

17.09.2019 14:01


Ազգային ժողովը տոտալ ճնշում է գործադրում ՍԴ-ի վրա. Լևոն Քոչարյան (տեսանյութ)

Ազգային ժողովը տոտալ ճնշում է գործադրում ՍԴ-ի վրա. Լևոն Քոչարյան (տեսանյութ)

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը կարծում է, որ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը ճնշում է գործադրում՝ հայտարարելով ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու գործընթացի մասին։

«Երեկվա տոտալ ճնշումները ՍԴ-ի հանդեպ ուղիղ մեսիջ էր այսօրվա դատավորին ուղղված։ Տեսնենք՝ ինչ որոշում կկայացնի»,-լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Լևոն Քոչարյանը։

Ըստ Լևոն Քոչարյանի, միտումնավոր էր ընտրված նման հայտարարության օրը՝ այսօր Քոչարյանի և մյուսների գործով դատավորի որոշումը հրապարակելուց առաջ։

Աղբյուրը՝ aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը