Լրահոս

17.09.2019 14:08


23-ամյա վարորդը BMW-ով Աշտարակում բախվել է խանութի պատին և կողաշրջվել. կան վիրավորներ

23-ամյա վարորդը BMW-ով Աշտարակում բախվել է խանութի պատին և կողաշրջվել. կան վիրավորներ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հետաքննիչ Խալաթյանի կողմից նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 16-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։ Ժամը 05։30-ի սահմաններում Աշտարակ քաղաքի բնակիչ՝ 23-ամյա Դավիթ Զազյանը իր վարած BMW մակնիշի 29 XX 299 համարանիշի ավտոմեքենայով Աշտարակ քաղաքի Նարեկացի փողոցում դեռևս անհայտ պայմաններում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել թիվ 132 հասցեում գտնվող խանութի պատի մոտ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Դ. Զազյանն ու նրա ուղևոր՝ Աշտարակ քաղաքի բնակիչ, 22-ամյա Գագիկ Պռոշյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը