Կարծիք

17.09.2019 15:12


Արդարադատությունը մեռա՛վ. կեցցե՛ զոռբայությունը

Արդարադատությունը մեռա՛վ. կեցցե՛ զոռբայությունը

Բոլորը, նույնիսկ Ռոբերտ Քոչարյանի «արյունը» տենչացող լեւոնանիկոլականները, շատ լավ հասկանում էին` հրաշքի պես բան կլինի, եթե դատավոր Աննա Դանիբեկյանը հանկարծ որոշի իր վրա վերցնել «կրակը»` աչքի առաջ ունենալով Դավիթ Գրիգորյանի նախադեպը, վարչապետի, ԱԺ նախագահ պաշտոններն զբաղեցնող անձանց ուղղակի եւ անուղղակի սպառնալիքները, եւ Հայաստանի դատական համակարգը վերջնական փլուզումից փրկելու առաքելություն ստանձնի։

Հրաշք տեղի չունեցավ։

Զոռբայությունը, իրավական կամայականությունը, նիհիլիզմը հերթական անգամ հաղթեց, պետությունը պարտվեց, «ուզած-չուզած` կալանքը տվող» չդատավորների շարքն ավելացավ եւս մեկ արմենդանիելյանով, եւ Քոչարյանի «գործով» դատաքննությունը սահուն կերպով արդեն վերջնականապես վերածվեց դատական ֆարսի։

Այդքա՛ն բան։

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը