Լրահոս

27.04.2010 15:11


Ո՞վ է զանցառու երգիչը

ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը «7օր»-ին ասել է, որ իրենց կողմից մեկ դեպք է հայտնաբերվել, երբ հայտարարված է եղել, որ Պետական ոչ առևտրային կազմակերպության դահլիճում տեղի ունեցող համեգը կենդանի կատարմամբ է լինելու, սակայն 10 կատարողներից 1-ը հանդես է եղել ֆոնոգրամայի ներքո: Հիշեցնենք, որ այս մասին ՀՀ մշակույթի նախարարի որոշումն արդեն կիրառության մեջ է մոտ 1,5 տարի:

-Իրավական ակտով տույժ, տուգանք նախարարը չի կարող սահմանել: Դա օրենսդրական կարգավորման խնդիր է: Ուղղակի տնօրենի հետ բանավոր խոսվել է և իրեն զգուշացվել է, որ ինքը կարողանա դա ապահովել,- ասել է Մշակույթի փոխնախարարը: 
Թե կոնկրետ ո՞վ է եղել այդ զանցառու երգիչը, Ա. Պողոսյանն անիմաստ է համարել ասել:
-Մեզ բացատրեցին, որ դա ուղղակի տեխնիկական խնդիր է,- նշել է նա՝ ավելացնելով, որ եթե տեխնիկապես հնարավոր չէր համերգի կենդանի հնչեղությունն ապահովել, ապա այն ընդհանրապես չպետք է տեղի ունենար:
7or.am 

Այս խորագրի վերջին նյութերը