Տեսնես ի՞նչ է մտածում Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը` չի՞ պատրաստվում հետեւել Վանեցյանի օրինակին. հրաժարական տալ, «չէ» ասել Հայաստանի ամենակայացած ինստիտուտներից մեկը` բանկային համակարգը «ոչ եւս» անելու, բանկային գաղտնիք ասածը փաստացի վերացնելու եւ Հայաստանը աշխարհով մեկ խայտառակ անելու, ծիծաղի առարկա դարձնելու «փաշիստական» նախաձեռնությանը։
Եվ ի՞նչ կարծիքի է բառիս բուն իմաստով հարվածային այս նախաձեռնության մասին ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, որ իր անփոփոխ եւ հույժ «պատվավոր» տաքուկ տեղն էր զբաղեցնում նախորդ բոլոր «հանցավոր» կառավարություններում`երկրիս գլխավոր գանձապետն էր։ Ինչո՞ւ է լռում, մինչեւ ե՞րբ է լռելյայն հավանություն տալու իր «նոր» վերադասի հիվանդ ուղեղի փայլատակումներին։ Կո՞ղմ է քվեարկել այդ «ազգային խայտառակությանը», պատրա՞ստ է հանուն նախարարական պորտֆելի գետնով տալ «մունդիրի պատիվը» եւ ստորագրել բանկային համակարգի վերջի սկիզբն ազդարարող սույն «պրոյեկտի» տակ։
Օսիպյա՞նն ինչ բանի է։ Գոնե կեսբերան չի՞ ասում իր նախարարապետին` կա՛նգ առ, էս ի՞նչ ես անում. ոստիկաններին ահաբեկած, պատանդ վերցրած, գնդակահարած տեռորիստական խմբի պարագլուխներին ինչի՞ ես «ֆորա» տալիս` կանչում կառավարություն եւ նրանց հետ «ներքաղաքական իրավիճակի հետ կապված» հարցեր քննարկում։ Ինչո՞ւ ես «ափաշքյարա» թքում զոհվածների ընտանիքների, հարազատների վրա` ոստիկանների, պաշտպանական մարտերում ընկած տղաների «արյունը» ստորադասելով մարտիմեկյան անկարգությունների զոհերի «կապույտ արյանը», հետմահու պարգեւատրելով վերջիններիս եւ անտեսելով զինված ահաբեկչության կամ հակառակորդի գնդակի թիրախ դարձած զինծառայողների ընտանիքներին։
Բարձրագույն (բարձրագո՜ւյն) դատական խորհո՞ւրդն ինչ է մտածում գործադիր եւ օրենսդիր իշխանությունների տոտալիտար նկրտումների` դատական համակարգը բուդկի պես անհատույց սեփականաշնորհելու, Սահմանադրական դատարանն օրենքից դուրս հայտարարելու «նորագույն» դրսեւորումների մասին։
Չնայած` սրանց հետ ամեն ինչ պարզ է. ԲԴԽ-ն էն գլխից են սեփականաշնորհել`«անբարեհույսներից» ազատվել եւ ստեղծել «խամաճիկների բարձրագույն խորհուրդ», որ ընդհանրապես չմտածեն` մտքի ծայրով անգամ չանցկացնեն «քննարկել», առավել եւս կասկածի տակ դնել ի վերուստ իջեցված հրահանգները` անեն այն, ինչին «ի պաշտոնե» կոչված են։
Երկու խոսք` ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի ուշացած «խոստովանության» եւ «շռնդալից» հրաժարականի մասին։
Եթե հրաժարականից ժամեր անց «մեղա» էր գալու, թե` «նախկին կոռումպացվածներն» իզուր են ոգեւորվել իմ հրաժարականով, «Փաշինյանի հետ ունեցել եմ շատ լավ հարաբերություներ», «մենք շատ լավ աշխատել ենք», երդվելու էր, որ իր երկնագույն երազանքը հայկական ֆուտբոլին թեւեր տալն է` 2050թ. համար նախասահմանված «համաշխարհային առաջատարի առաքելությանը» նախապատրաստելը, ինչո՞ւ սուսուփուս չհեռացավ։
Ինչի՞ էր, էլի, մեծ-մեծ «բրթում», թե` «պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ»։
Կարո՞ղ էր, չէ՞, իզուր տեղը աղմուկ չբարձրացնել, դիմումը գրել եւ հանգիստ նստել տեղը, մենք էլ` կիմանայինք, որ «թավշյահեղափոխականի» նախկինը չի լինում. եթե մեկ անգամ արդեն մտել է այդ ցեխը, ապա դա ամբողջ կյանքի համար է՝ անկախ նրանից, թե «սպայի պատիվն» ինչ է հուշում։
Երբ պաշտոնն ամեն ինչ է, մունդիրի պատիվը` ոչինչ

Ու դրա հետ ոչինչ չես անի...
Լիլիթ Պողոսյան