Լրահոս

18.09.2019 11:40


Երևանում 25–ամյա վարորդը Niva-ով մխրճվել է երգիչ Գրիգոր Աղախանյանի Range Rover-ի մեջ. Range Rover-ն էլ բախվել է BMW-ին

Երևանում 25–ամյա վարորդը Niva-ով մխրճվել է երգիչ Գրիգոր Աղախանյանի Range Rover-ի մեջ. Range Rover-ն էլ բախվել է BMW-ին

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:50-ի սահմաններում Երևանի բնակիչ, 25-ամյա Գրիգոր Ուստիյանը իր վարած ВАЗ 2121 մակնիշի 36 FA 622 համարանիշի ավտոմեքենայով Թումանյան փողոցում՝ «Լա Գալլերիա» հագուստի խանութի դիմաց, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, Երևանի բնակիչ, 51-ամյա Գրիգոր Աղախանյանին պատկանող Range Rover մակնիշի 55 NN 500 համարանիշի ավտոմեքենային:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով տուժածներ չկան, իսկ Range Rover-ն էլ առաջ ընթանալով, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված BMW մակնիշի 35 NC 545 համարանիշի ավտոմեքենային:

Niva–ի վարորդը տեղում ենթարկվեց սթափության փորձաքննության: Պարզվեց, որ նա ավտոմեքենան վարել է սթափ:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Range Rover-ը պատկանում է հայտնի երգիչ և հաղորդավար Գրիգոր Աղախանյանին:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը