Լրահոս

18.09.2019 13:05


Աբովյանում բախվել են Hyundai Sonata-ն ու ВАЗ 2104-ը. կա վիրավոր

Աբովյանում բախվել են Hyundai Sonata-ն ու ВАЗ 2104-ը. կա վիրավոր

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։40-ի սահմաններում Աբովյան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում բախվել են «ВАЗ 2104» մակնիշի 35 ZF 389 համարանիշի և «Hyundai Sonata» մակնիշի 36 CR 662 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 04-ը գլխիվայր շրջվել է։

Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով մասնատել են «04»-ը, որից հետո նոր կարողացել են վարորդին դուրս բերել ավտոմեքենայից, և օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Աբովյանի հիվանդանոցի հերթապահ խումբը նրան ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել է «Աբովյան» բժշկական կենտրոն։

Նշված բժշկական կենտրոն է տեղափոխվել նաև Hyundai-ի վարորդը։

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը