Առաջին անգամ Անմար կրակի շուրջ դրված ծաղիկները կօգտագործվեն հատուկ նպատակով
Ապրիլի 24-ը համայն հայության համար հիշատակի օր է: Հազարավոր հայեր Սփյուռքից և Հայաստանից, ինչպես նաև բազմաթիվ օտարերկրացիներ Ծիծեռնակաբերդի բարձունքում իրենց հարգանքի տուրքն են մատուցում 1915 թվականի անմեղ զոհերի հիշատակին' Անմար կրակի մոտ թողնելով հարյուր-հազարավոր ծաղիկներ, որոնք խորհրդանշում են մեր ապրած անդառնալի կորստի ցավը:
Այս տարի Հայոց Մեծ Եղեռնի 95-րդ տարելիցի առիթով Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն իր հիմնական գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ հանդես եկավ մի շարք նախաձեռնություներով: Ապրիլ ամսվա ընթացքում իրականացնելով Երկրի օրվան նվիրված մի շարք միջոցառումներ' Հիմնադրամն ապրիլի 22-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում հիմնված «Հիշողության պուրակը» համալրեց Արևմտյան Հայաստանից բերված 95 տնկիներով:
Ապրիլի 27-ին Հիմնադրամը խիստ խորհրդանշական միջոցառմամբ ամփոփում է Հայոց Ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքը: Առաջին անգամ հիմնադրամի նախաձեռնությամբ և ջանքերով Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի Անմար կրակի շուրջ դրված ծաղիկները նորից «կյանք» կառնեն. Արևորդի էկո-ակումբների սաների, կամավորերի, հիմնադրամի աշխատակիցների, միջոցառմանը մասնակից մի շարք կազմակերպությունների և անհատների միջոցով ցողունները նախ ծաղկի գլխիկներից խնամքով կառանձնացվեն' հետագայում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի այգու համար պարարտանյութ դառնալու նպատակով, իսկ ծաղկի թերթիկները հատուկ պայմաններում կչորացվեն' հետագայում դառնալով վերամշակված թուղթ, ինչը կվերածվի Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի համար նախատեսված շնորհակալագրերի և հուշաթերթիկների: Համագործակցելով Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ' Հիմնադրամը ոչ միայն մասնակցում է թանգարանի այգու խնամքին, այլև յուրովի վերաբերմունք է դրսևորում այն բոլոր մարդկանց հանդեպ, ովքեր մեծագույն հուզմունքով ծաղիկներ են դրել Ցեղասպանության հուշարձանին. հուշաթերթիներ, շնորհակալագրեր դարձած ծաղիկները թանգարանի հյուրերի, այցելուների համար մեր պայքարի ու ստեղծագործ գոյության խորհրդանիշը կլինեն: