Լրահոս

27.04.2010 17:40


ՀՀԿ խմբակցության քարտուղար. «Ադրբեջանը գնում է դեպի փակուղի»

Քիչ առաջ ՀՀ ԱԺ հայտարարությունների ժամին ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովն ասել է.

-Ղարաբաղյան հակամարտության առումով մենք մի այնպիսի հանգրվանում ենք, երբ հասել ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ներառմանը միջազգային փաստաթղթերում։ Այդ դրույթն ամրագրված է ղարաբաղյան կարգավորման հիմնարար սկզբունքների նախագծում և ԵԱՀԿ 56 նախարարների հայտարարության մեջ: Ադրբեջանի վերջին հիստերիան ԱՄՆ-ի դեմ վկայում է այդ երկրի արտաքին քաղաքականության ձախողման մասին։ Ադրբեջանցիների նմանատիպ հայտարարությունները պարբերական բնույթ են կրում՝ ուղղվելով մե՛կ Ֆրանսիայի, մե՛կ Ռուսաստանի, մե՛կ ԱՄՆ-ի դեմ: Իսկ այս ամենը փաստում է, որ Ադրբեջանը գնում է դեպի փակուղի:

Եզրակացությունը մեկն է՝ նախագահ Սարգսյանի հետևողական և նախաձեռնող քաղաքականության արդյունքում մեր երկրի վարկանիշը միջազգային ասպարեզում անհամեմատ բարձրացել է: Աշխարհը հասկացավ, որ  Հայաստանն ու Սփյուռքը մի միասնություն են, իսկ Հայաստանի իշխանություններն էլ մեր ազգային իղձերին հասնելու համար  հետ քայլ չեն կատարելու:

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը