Լրահոս

18.09.2019 20:41


Երևանում անհայտ մակնիշի մեքենան վրաերթի է ենթարկել տատին ու թոռանը և փախել

Երևանում անհայտ մակնիշի մեքենան վրաերթի է ենթարկել տատին ու թոռանը և փախել

Երեկ մայրաքաղաքի Էրեբունի և Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոններ են տեղափոխվել 58-ամյա մի կին ու նրա 5-ամյա թոռը, որոնք մարմնական վնասվածքներ են ստացել։

Sputnik Արմենիայի տեղեկություններով` տատն ու թոռը հիվանդանոցներ են տեղափոխվել Շենգավիթ վարչական շրջանի Գարեգին Նժդեհի փողոցից, որտեղ վրաերթի են ենթարկվել։

Ըստ շրջանառվող որոշ տեղեկությունների՝ նրանք փողոցն անցել են այն հատվածով, որտեղ հետիոտնային անցում չկա (ոստիկանության բաժնից մի փոքր ներքև)։

Նրանց վրաերթի ենթարկած վարորդը փախել է դեպքի վայրից։ Ոստիկանները պարզում են և՛ մեքենայի մակնիշը, և՛ վարորդի տվյալները։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը