Օպերլիազորը հանցավոր է ճանաչվել զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար եւ դատապարտվել ազատազրկման
Երևանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը ապացուցված է համարել զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար ոստիկանության ՔՀ խմբի կրտսեր օպերլիազոր Գևորգ Գրիգորյանին նախաքննական մարմնի առաջադրած մեղադրանքը:
Դատարանը հավաստի է համարել մեղադրող դատախազների կողմից ներկայացված ապացույցներն առ այն, որ' 2009թ. դեկտեմբերի 18-ին' 03:20-ի սահմաններում, ոստիկանության' Երևանի վարչության Մաշտոցի բաժնի Դավիթաշեն բաժանմունքի ՔՀ խմբի կրտսեր օպերլիազոր Գևորգ Գրիգորյանը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, «Օմեգա» գիշերային ակումբի դիմաց վիճաբանել է նույն ակումբի անվտանգության աշխատակիցների, «Պանտեռա սիքյուրիթի» ՍՊ ընկերության աշխատակիցների հետ եւ իրեն ամրակցված «Մակարով» տեսակի ատրճանակից անկանոն կրակոցներ արձակել:
Գ. Գրիգորյանն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը և միջնորդել դատական քննությունն անցկացնել արագացված կարգով:
Երևանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 14.04.2010թ. դատավճռով Գ. Գրիգորյանը հանցավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և դատապարտվել 4 տարվա ազատազրկման:

ՀՀ գլխավոր դատախազության
մամուլի ծառայություն