Խորհրդարանում խոսնակ աշխատող Արարատ Միրզոյանն ուշացումով հասկացել է, որ ժողովրդի առաջնային մանդատն ունեցող միակ մարմինը, որի դեմ «խաղ չկա», Ազգային ժողովն է։
Ասել կուզի` իրե՛նք են դրության միանձնյա տերն ու տնօրենը. ում վրա մատը տնկեցին`պետք է վայրկյան առաջ հրաժարական տա, գլուխն առնի, լեղապատառ փախչի` ուր աչքը կտրում է։ Որ բռնեցին` կպատժեն, ինչպես ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին են «պլանավորում» պատժել չկատարած «կարգապահական խախտման» համար։
2018թ. հոկտեմբերի 2-ին, երբ զոմբիներին ուղղորդում էին Ազգային ժողով՝ Նիկոլի դիրիժորությամբ գըմփ-գըմփ-հու անելու եւ ահաբեկելու պատգամավորներին, հետո էլ զոռով «արձակեցին» իրենց իսկ կողմից լեգիտիմ ճանաչված խորհրդարանը` ատրճանակը դեմ տվեցին մեծամասնության ճակատին եւ վերջնագիր ներկայացրին` կա՛մ հենց հիմա լուծարում եք «առաջնային մանդատ ունեցող միակ մարմինը», կա՛մ Հայաստանն «առաջնային մանդատ ունեցող միակ մարմին» չի ունենա, բնականաբար, չէին հիշում այդ մասին։
Իսկ «ամենաբոցը» վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձի ուշացած անդրադարձն էր ՍԴ որոշմանը՝ կայծակնային արձագանքը Արարատի սպառնալի հայտարարությանը Հրայր Թովմասյանին օրենքից դուրս հայտարարելու` ՍԴ նախագահին կարգապահական խախտման հատկանիշներով անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնելու վերաբերյալ։
«Սահմանադրական դատարանի դատավորների երկու հատուկ կարծիքի հրապարակումն ակնհայտ ա դարձնում, որ Սահմանադրական դատարանը կայացրել ա ապօրինի որոշում»,-ինչպես միշտ «հախուռն եւ տարերային», առանց խելքին զոռ տալու, երկար-բարակ մտածելու հայտարարեց Փաշինյանը` գերազանցելով Սահմանադրությամբ եւ օրենքներով ամրագրված խաղի կանոնների չիմացության բոլոր ռեկորդները։
Մի կողմ թողնենք, որ այդ հայտարարությամբ գրողի ծոցն ուղարկեց Լեւոնի վկա, Նիկոլի կամակատար Վահեի հորինած «դատավոր-անդամ» բառախաղը (Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունն այնուամենայնիվ արել է իր «սեւ գործը»)`ընդունեց, որ հատուկ կարծիք հայտնած Ֆելիքս Թոխյանն էլ ՍԴ դատավոր է, անգամ եթե ՀՀ նախագահի, գլխավոր դատախազի եւ ԿԸՀ նախագահի պես ընտրվել է նախորդ «հանցավոր խորհրդարաններից մեկի» մեծամասնության քվեով։
«Բոցն» այն է, որ վարչապետ կոչեցյալը մինչեւ հիմա չգիտի`գլխի չի ընկել, որ Սահմանդրական դատարանը կոլեգիալ մարմին է, որտեղ որոշումներն ընդունվում են ձայների մեծամասնությամբ` դո՞ւր է գալիս դա ինչ-որ մեկին, թե՞ ոչ։ Եվ հատուկ կարծիքը նրա համար էլ հենց հատուկ կարծիք է, որ տարբերվում է մեծամասնության կարծիքից, բայց որեւէ կերպ չի կարող կասկածի տակ դնել մեծամասնության հավանությանն արժանացած որոշման լեգիտիմությունը. բեկանման ոչ ենթակա որոշում, որը վերջնական է եւ ուժի մեջ է մտնում հրապարակման պահից` ի գիտություն Նիկոլի, Արարատի ու սրանց բանավոր հրահանգներն առանց աչքը ճպելու ի կատար ածած դատավոր Արմեն... Աննա Դանիբեկյանի։ Եվ իրավագիտակցության այդ մակարդակով «կառավարում» է երկիրը։
ՍԴ դատավոր Արեւիկ Պետրոսյանը պարզ եւ մատչելի բացատրեց` կարգապահական խախտում չի եղել եւ չէր կարող լինել` պարզ պատճառով. ՍԴ ինքնահռչակ նախագահի` Լեւոնի վկա, Նիկոլի կամակատար Վահեի միջնորդությունը դատավորներից երեքին, այդ թվում իրեն Քոչարյանի գործով լսումներից «մեկուսացնելու» վերաբերյալ, որ ՍԴ-ն իբր «ապօրինաբար» շրջանցել է, օրենքի խախտմամբ է ներկայացվել` ոչ «սահմանված ժամկետում եւ սահմանված կարգով»։ Եվ ուրեմն` դատարանը կարող էր առհասարակ չանդրադառնալ դրան, բայց աշխատանքային կարգով քննարկել է եւ մերժել։
Վահեի «ստանդարտներով» լեգիտիմ միակ դատավորը, որ բախտ ունի` «շփվելու» ինքնակոչի հետ`Արմեն Դանի... կներեք` Դիլանյանը, նույնպես հայտնել է իր «սզբունքային դիրքորոշումը»`ասել է. «Չի կարելի ապօրինի ասել։ Իմ կարծիքը իրավաբանի տեսակետ է` անհամաձայնություն որոշ հարցերի վերաբերյալ» (ափսոս`չի բացահայտել, որտե՞ղ էր, ո՞ւր էր կորել, ինչո՞ւ էր պարտիզանի պես լռում, երբ Վահեն, օգտվելով իր բացակայությունից, իրեն ՍԴ նախագահ էր հռչակում, եւ ինչպես է գնահատում այդ փաստը)։
Բայց դե` օրենքները եւ Սահմանադրությունը «թավշյա գեներալների» համար եղած-չեղած. իրենք են «առաջնային մանդատ ունեցող միակ մարմնի» ասողը` ձեռք են տվել, պիտի խաղան։
Գլուխը քարը, թե այս դեպքում էլ քարը խոփին դեմ կառնի` նկատի ունենալով, որ որոշում կայացնողն, ի վերջո, էլի ՍԴ-ն է լինելու...
Ձեռք են տվել` աշխարհն էլ շուռ գա, պիտի խաղան

Լիլիթ Պողոսյան