Լրահոս

19.09.2019 12:55


Շղթայական ավտովթար Երևանում. «Տորնադո» ակումբի դիմաց բախվել են BMW X5-ը, Honda-ն ու Opel-ը. կա վիրավոր

Շղթայական ավտովթար Երևանում. «Տորնադո» ակումբի դիմաց բախվել են BMW X5-ը, Honda-ն ու Opel-ը. կա վիրավոր

Երեկ՝ սեպտեմբերի 18-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։55-ի սահմաններում Սեբաստիա փողոցում՝ «Տորնադո» ակումբի դիմաց, բախվել են BMW X5 մակնիշի 02 AR 007 համարանիշի, Honda մակնիշի 35 NN 725 համարանիշի և Opel մակնիշի 35 DG 832 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը