Լրահոս

27.04.2010 18:05


ԲՀԿ պատգամավոր. « Մենք տեր ենք մեր հայրենի Արցախին և տեր ենք լինելու մինչև վերջ»

ԲՀԿ պատգամավոր. « Մենք տեր ենք մեր հայրենի Արցախին և տեր ենք լինելու մինչև վերջ»

ԲՀԿ խմբակցության անդամ Ռուբեն Գևորգյանը ԱԺ հայտարարությունների ժամին ասել է, թե  Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կարող է միայն մանդատ հանդիսանալ դեպի եվրոպական քաղաքակրթություն։

-Թուրքիայի վարչապետի ասածների մեջ մարդկության նկատմամբ ծանրագույն հանցագործություն կատարած պետությանը հարիր ամոթի նշույլ անգամ չկա, որը բխում է ցեղասպանություն գործած պետությանը մի ամբողջ դար անպատիժ թողնելու փաստից, իսկ անպատժելիությունը վաղ թե ուշ այդ նույն պետության կողմից ծնելու է նոր հանցագործություններ։ Ոչ միայն միջազգային իրավունքի համաձայն, այլ այսօրվա փորձից ելնելով ասեմ, որ Օսմանյան կայսրության իրավահաջորդն իր տեսակով աշխարհին ներկայացվող այսօրվա նույն «բլանդին» թուրքն է։ Աչքի և դեմքի փոխած գույնի մեջ էլ առավել ակնառու են դառնում մարդկության նկատմամբ կատարած ոճրագործությունները՝ բռնություններն ու համատարած բռնաբարությունները,-նշել է նա։

Ռուբեն Գևորգյանի խոսքերով՝ այսօր բոլորը մոռանում են, որ այդ տարիներին ոչ մի թուրք  ձայն չբարձրացրեց իրենց երկրի կողմից կատարվող հրեշավոր ոճրագործության դեմ։

 -Այսօր ոչ միայն թուրքը, այլ ողջ քաղաքակիրթ աշխարհն  իր վրայից պետք է մաքրի լռության այդ ոճիրը՝ ստիպելով Թուրքիային ճանաչել իր կողմից կատարած Հայոց ցեղասպանությունը։ Մենք իրավունք ունենք մտածելու, որ այսօրվա թուրքը մնացել է նույն թուրքը, քանի դեռ հանձն չի առել ոճրագործության պատասխանատվությունը,-նշել է նա։

Անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրին՝ ԲՀԿ պատգամավորն ասել է, թե եթե Ադրբեջանը խնդիր ունի, իր պրոպբլեմն է։

-Մենք տեր ենք մեր հայրենի Արցախին և տեր ենք լինելու մինչև վերջ, իսկ եթե ադրբեջանցի թուրքը փորձի ռազմատենչ հայտարարությունները դարձնել իրականություն, ապա մեր կուռ և մարտունակ բանակի և ողջ հայ ժողովրդի ոգու հավաքական ուժի պատասխանը կլինի Արցախի սահմանների համալրումը,-նշել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը