Լրահոս

27.04.2010 18:07


Արմեն Մարտիրոսյան. «Զիջող դրսում, չզիջող ներսում»

ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանի հայտարարությունը ապրիլի 2010 թվականի ապրիլի 27-ի ԱԺ նիստում

«Սիրելի' հայրենակիցներ,

Գրեթե մեկ տարի է, որ անընդհատ բախվում ենք մեզ անհանգստացնող մի իրողության հետ:

Հայաստանյան իշխանություններն արտաքին հարաբերություններում անսահման զիջողական են դարձել և դրան հակառակ պատրաստ չեն փոխզիջումների գնալ սեփական երկրի հասարակության և քաղաքական ուժերի հետ:

 

□Այս ընթացքում Թուրքիայի հետ սկսված գործընթացի ապագայի վերաբերյալ ես քննարկումներ եմ ունեցել և շարունակում եմ դրանք Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի, ինչպես նաև' եվրոպական մի շարք կառույցների մեր գործընկերների հետ: Ես շնորհակալ եմ նրանց' մեր նախաձեռնությանը ցուցաբերած օժանդակության, գործընթացին սատարելու և դրա առաջընթացին միտված ջանքերի համար: Չեմ թաքցնում, մեր գործընկերները հորդորել են ինձ շարունակել գործընթացը, հորդորել են չկանգնեցնել այն:

Եվ, հարգելով նրանց, նրանց ջանքերն ու անկեղծ ցանկությունները, կոալիցիոն գործընկերների հետ և Անվտանգության խորհրդում քննարկումներից հետո, մենք վճռել ենք առայժմ դուրս չգալ գործընթացից, այլ միայն կասեցնել արձանագրությունների վավերացման ընթացակարգը: Վստահ եմ' սա է պահանջում մեր ազգային շահը□,- սա հատված էր ՀՀ նախագահի ապրիլի 22-ի ուղերձից:

 

Իհարկե, Հայաստանը մեկուսացած չէ աշխարհից եւ անհրաժեշտ է նաև լսել գործընկեր պետություններին, հատկապես գերտերություններին, իհարկե անհրաժեշտ է քննարկել սեփական քաղաքական թիմի հետ, բայց որտեղ է այս ամենում Հայաստանի քաղաքացին, հասարակությունը և քաղաքական դաշտը: Հասարակական ո՞ր շրջանակի հետ իրականացրած քննարկումների արդյունքում է բարձրաձայնվում արցախապատկան հողերի վերադարձի մասին հայտարարությունը, չէ որ ամբողջ ազգով ձեռք բերեցինք հաղթանակը' շնորհիվ Հայաստանի, Ղարաբաղի, Ջավախքի և սփյուռքի մեր եղբայրների ու քույրերի անձնվեր պայքարի, չէ որ բոլորս ենք պատասխան տալու բացասական զարգացումների համար: Ինչո՞ւ չի կարելի լսել սեփական երկրի, ազգի քաղաքացու ձայնը, չէ որ ժամանակին զգուշացրել էինք գործընթացի անհեռատեսության մասին, առաջարկել օգնություն' նվազագույն կորուստներով' այս գործընթացն ավարտելու համար: Չլսվեց մեր ձայնն այն ժամանակ, չի լսվում նաև այսօր: Վերջապես պետք է ընդունվի մի ճշմարտություն: Անկախ նրանից, թե ինչպես է ձևավորվել իշխանությունը, այն պետք է լինի իշխանություն' հանուն Հայաստանի և նրա քաղաքացու, ուստի հարգեք նաև նրանց ձայնը»:

Այս խորագրի վերջին նյութերը