Լրահոս

19.09.2019 17:20


Կադրային փոփոխություն. Երևանի ՃՈ պետը փոխվել է

Կադրային փոփոխություն. Երևանի ՃՈ պետը փոխվել է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ՀՀ ճանապարհային ոստիկանությունում խորհրդակցություն է սկսվել, որտեղ ՀՀ ՃՈ պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը ՃՈ ղեկավար կազմին, ինչպես նաև ՃՈ 1-ին սպայական գումարտակի և ՃՈ 2-րդ սպայական գումարտակի բոլոր վաշտերի հրամանատարներին է ներկայացրել ՃՈ 1-ին և 2-րդ սպայական գումարտակների հրամանատարներ Աշոտ Սայադյանին և Արման Հակոբյանին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սեպտեմբերի 17-ին ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանի հրամաններով փոխատեղումներ էին տեղի ունեցել. Ա. Հակոբյանը ազատվել էր ՃՈ 1-ին սպայական գումարտակի պաշտոնից և նշանակվել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար, իսկ 2-րդ գումարտակի հրամանատար Աշոտ Սայադյանն էլ ազատվել էր նշված պաշտոնից և նշանակվել ՃՈ 1-ին սպայական գումարտակ հրամանատար:

Այս խորագրի վերջին նյութերը