Մեկնաբանություն

19.09.2019 18:27


Երբ «կռուտիտ» է լինում «ժողովրդի» վարչապետը և մոռանում անցյալը (տեսանյութ)

Երբ «կռուտիտ» է լինում «ժողովրդի» վարչապետը և մոռանում անցյալը (տեսանյութ)

Զոհված զինծառայողների հարազատները բողոքի ցույց էին անում կառավարության դիմաց: Նրանց վրդովվեցրել էր այն փաստը, որ Նիկոլ Փաշինյանը իր ղեկավարած մարտի 1–ի բախումների ժամանակ սպանվածների իրավահաջորդներին ու վիրավորներին միանվանգ մեծ գումար է հատկացնում՝ 30-ական միլիոն դրամ, իսկ ահա հայրենիքի համար զոհվածները նման վերաբերմունքի չեն արժանանում:

Հարցը գումարը կամ զոհի արյան գինը չէ: Այստեղ սկզբունքի հարց է:

Փաստորեն, ստացվում է, որ հանուն Լևոն Տեր-Պետրոսյանի և Նիկոլ Փաշինյանի ծրագրերի կյանքի կոչման ոստիկանության հետ Երևանի կենտրոնում բախումների գնալը շատ ավելի բարձր է գնահատվում այս իշխանության կողմից, քան պետության անվտանգության համար զենք վերցնելը:

Նիկոլենք չեն էլ թաքցնում, որ իրենց համար իշխանության հարցը շատ ավելի կարևոր է, քան արցախյան ազատամարտը: Դա է պատճառը, որ նրանք մարտի 1–ի զոհերի հարազատներին ու այդ օրերին ապօրինությունների արդյունքում վիրավորվածներին պետբյուջեի հաշվին հսկայական գումար են տալիս:

Զոհվածների հարազատներին հենց այս հարցն էր բերել կառավարություն, ու նրանք Փաշինյանի հետ էին ուզում հանդիպել: Երկար սպասեցնելուց հետո նա վերջապես իջավ իր տաքուկ կաբինետից և կրկին ստացանք «բլթոցների» շարան: Նա «կռուտիտ» էր լինում, թե բա փող չկա, համ էլ եթե բոլորին փոխհատուցում տանք, ապա ինֆլյացիա կլինի ու փող ստացածները ավելի վատ կապրեն:

Մարտի 1-ին սպանվածների հարազատներին 30-ական միլիոն դրամ տալու պատճառն էլ, ըստ ժողվարչապետի, այն է, որ միևնույն է ՄԻԵԴ-ն է դա պարտադրելու, լավն այն է, որ իրենք էլ տան (նա կամա թե ակամա բացահայտեց, որ մարտի 1-ի ժողովրդին կառավարությունը դրդելու է նաև ՄԻԵԴ դիմել, որ մի հատ էլ այդ «կանալով» փող ստանան պետբյուջեի հաշվին): Դա իրականում «կռուտիտ» է:

Նիկոլը մարտի 1-ի անկարգությունների ու սահմանադրական կարգի տապալման փորձի մասնակիցներին պարզապես կաշառում է: Պետբյուջեի՛ հաշվին: Համ էլ սեփական մեղքերը քավում: Կրկին պետբյուջեի՛ հաշվին:

Կաշառքի «մեսիջն» էլ հետևյալն է: Եթե զոհվես կամ վիրավորվես հանուն ինձ և իմ իշխանության, ապա քեզ ավելի բարձր կգնահատենք, քան եթե զոհվես կամ վիրավորվես հանուն հայրենիքի:

Ահա այսպիսի «թավշյա» անբարոյականություն:

Պետրոս Ալեքսանյան

Հ.Գ.: Երբ Նիկոլը կառավարության շենքի դիմաց հանդիպում էր զոհվածների հարազատներին, նրան մոտացավ նաև «1000 դրամների» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Մեսրոպ Մանուկյանը: Այն Մանուկյանը, ով պարբերաբար փաստերով ապացուցում է Հայաստանում գրանցված աշխատատեղերի մասին Փաշինյանի ստերը: Վերջինս հավանաբար ծանր է տանում Մանուկյանի փաստարկված մերկացումը, այդ իսկ պատճառով էլ այսօր փորձեց «կծել» նրան, թե բա դուք Մանվելի (նկատի ունի գեներալ Մանվել Գրիգորյանին – Պ.Ա.) օգնականն եք, չէ՞:

Մանուկյանը պատասխանել է, թե այո՛, եղել է օգնականը, բայց դա կապ չունի և ինքը բան ունի ասելու փոխհատուցումների թեմայով:

Կոմպլեքսավորված Նիկոլը հակադարձեց, թե բա ձեզ թույլ չեմ տալիս խոսել ու լավ կլիներ, որ ժամանակին Մանվելի ունեցվածքը, ոսկիները, բանը ծախեիք, բաժանեիք:

Այդ խոսքերից ու էժանագին պահվածքից հետո նա արագ հեռացավ, մինչդեռ արժեր, որ մինչև հեռանալը նաև պատասխաներ հետևյալ հարցերին՝

1. Մանվելի գործով տուշոնկաներ էին ցույց տալիս ու ավտոմեքենաներ, սակայն ոսկի չկար: Հարց՝ ի՞նչ ոսկու մասին է խոսքը: Մանվելի գործով ոսկի չկա: Ոսկի են գտել ու առգրավել, բայց չե՞ն արձանագրել: Մի խոսքով, ո՞ւր են Մանվելի ոսկիները, որի մասին խոսում է վարչապետը, բայց չեն տեսել հպարտ քաղաքացիները:

2. Եթե Նիկոլը Մանվելին համարում է վատը, ապա ինչու էին ինքն ու իր քաղաքական «պապան»՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, 2008թ. մարտի 1-ից առաջ կոկորդ պատռում Օպերայի բակում՝ գոռալով «Մա՛ն-վե՛լ, Մա՛ն-վե՛լ» (տե՛ս՝ կից տեսանյութը):

Մանվելն այն ժամանակ էլ այնպիսին էր, ինչպիսին 2018-ի «թավշյա» փոփոխությունից հետո: Ինչո՞ւ այն ժամանակ Մանվելը «պուպուշ» էր համարվում, իսկ հիմա «քըխ»: Միգուցե այն պատճառով, որ 2008-ի մարտի 1-ին չմիացա՞վ լևոնանիկոլական արկածախնդրությանը:

Այնպես որ, ով-ով, բայց Նիկոլն իրավունք չունի Մանվելով, իբր, վարկաբեկել իր զրուցակցին: Ինքը մի ժամանակ, պատկերավոր ասած, Մանվելի ոտքերը լվացել ու ջուրը խմել է՝ ակնկալելով, որ նա կգա ու զենքի օգնությամբ իրենց նման քիրվայականներին իշխանության կբերի: Մանվելը չգնաց նման քայլի ու չէր էլ կարող գնալ, պարզապես լևոնենց համար էր Մանվելը «տեռմինատոր»:

Հիմա Նիկոլն ուղղակի մուռ է հանում Մանվելից այն բանի համար, որ չի միացել 2008-ի իրենց հանցագործությանը: «Տուշոնկան» զուտ պատրվակ է: Այդպիսի «տուշոնկաներ» Նիկոլին կից օլիգարխների տներում ու պահեստներում տասնապատիկ ավելի շատ են, բայց նա չի «նկատում» դա:

Այս խորագրի վերջին նյութերը