-Դե, ըտենց, լավ ա... Դուխդ հելել, ինձ ասում են` գլուխդ ուտում ա (զրուցակիցները ծիծաղում են եւ գոհունակությամբ «շփում ձեռքերը»)... Մալադեց, Ալիկ ջան, ամեն ինչ լավ ա, իսկապե՛ս։ Բայց էս մի երկու օրը դեռ տենց շատ մի՛ երեւացեք, հետո կտեսնենք։
-Դու լա՞վ ես, շե՛ֆ ջան։
-Ես, արա՛, ես... իրեք կարդոնով հիմա իմ անվտանգությունն ամբողջ պետությունն ապահովում ա։ Ամենամոտիկը`իմ տան մոտ։ Է՛ս ա... ուրիշ ձեւ չկա... Նորմալ ա, նորմալ։
Սա 10 մարդու մահվան պատճառ դարձած մարտիմեկյան խժդժությունների հաջորդ օրը` մարտի 2-ին (ժ. 14։30-ին) Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ իր նախընտրական շտաբի պետի` նախկին արտգործնախարար, այսօրվա դրությամբ` ՀՀ արտահերթ եւ լիազոր դեսպան Ալիկ Արզումանյանի միջեւ տեղի ունեցած «ամփոփիչ» հեռախոսազրույցի սղագրությունն է, որ, ինչպես ասում են, խոսում է իր փոխարեն`մեկնաբանությունների կարիք չի զգում։
Զոհվածների հարազատները (դատարանի առաջ դըմփ-դըմփ-հու անող զոմբիներին ու վարձու ցուցարարների մասին համեստորեն լռում եմ) չե՞ն լսել այս ձայնագրությունը։
Եթե լսել են, չե՞ն հասկացել։
Եթե հասկացել են, իրենց հարց չե՞ն տվել, հարց չե՞ն տալիս` «Մարտի 1»-ի «բարեհաջող» ելքի առթիվ շնորհավորանքներ փոխանակող, միմյանց «ուսերին թփթփացնող» այս մարդիկ` ընդդիմության պարագլուխները, ինչի՞ց են, էլի, այդքան գոհ եւ երջանիկ։ Ինչո՞վ են ոգեւորված, ինչպե՞ս կարող էին գիշերը հանգիստ քնել (այդ մասին Ստեփան Դեմիրճյանի ականջին «շշնջացել» էր Տեր-Պետրոսյանը նույն օրը` մարտի 2-ին տեղի ունեցած հեռախոսային խոսակցության ժամանակ)` քաջ իմանալով, որ իրենց գործողությունների կամ անգործության «արդյունքում» 10 մարդ է զոհվել, կան բազմաթիվ վիրավորներ, ջախջախիչ մեծամասնությունը`Ոստիկանության զորքերից։ Եվ ո՞ւմ էր, ի վերջո, ձեռնտու Մարտի 1-ը։
Եթե այսքանից հետո գնում, կանգնում են Մարտի 1-ի շահառուների կողքին, Նիկոլի տված «փոխհատուցումից» թեւեր առած` մի նոր խանդավառությամբ, նոր էնտուզիազմով «Քոչարյան, մարդասպան» բղավում, դատարանում կոկորդիլոսի արցունքներ թափում` պահանջելով օրենքի ամենայն խստությամբ պատժել իրենց զավակների «արյան պատասխանատուին»` ոչ մի դեպքում չփոխել հանրապետության երկրորդ նախագահի նկատմամբ ապօրինաբար ընտրված խափանման միջոցը, ես չեմ, դո՛ւք եք` ի՞նչ է սրա անունը, եթե «շանտղություն» չէ...
Ովքե՞ր են Մարտի 1-ի իրական շահառուները
-Ալի՛կ... դուխդ տե՞ղն ա...
-Հա, հա, շեֆ ջան, ամեն ինչ նորմալ ա...

Լիլիթ Պողոսյան