Ամենայն «հայոց գրանտակեր» Դանիելի` Դանիել Իոաննիսյանի «Իրազեկ քաղաքացիների միավորումը», որ մի ժամանակ դոշ տված պաշտպանում էր մարդու, ավելի ճիշտ` ընդդիմադիրների «խախտված» իրավունքները, հիմա խորապես թքած ունի մարդու իրավունքների վրա, նոր «գործառույթ» է ստանձնել. դարձել է «ժողովրդի վարչապետի» փաստաբանը։
Ստեղծել է «փաստերի ստուգման հարթակ» (հարկատուների փողերո՞վ` պետական բյուջեի հաշվի՞ն, արտաբյուջետային ինչ-որ հիմնադրամների ֆինասավորմամբ, թե՞ Սորոսի «ներդրումներով»`դժվար է ասել), որի միջոցով իբր ստուգում է մամուլում եւ էլեկտրոնային լրատվամիջոցներում Փաշինյանի ու իր ընտանիքի, կառավարության գործունեության հայտնի եւ թաքնված «էջերի» վերաբերյալ շրջանառվող լուրերը, համադրում «փաստերի» հետ, վերլուծում` որքանով են այդ լուրերը համապատասխանում իրականությանը, եւ իր «անաչառ» գնահատականը տարածում Ֆեյսբուքում, այն էլ`«գովազդային» պիտակի ներքո, որ ոչ մեկը «չպլստա»` անմասն չմնա այդ բացահայտումներից։
Երբեմն աննշան հակասություններ է «գրանցում» նաեւ վարչապետի ասածների եւ արածների միջեւ, բայց դա` էնպես, ձեռքի հետ, «անկողմնակալության» պատրանք ստեղծելու համար։ «Փաստերի ստուգման» ողջ տրամաբանությունը, նպատակը իրականում ընդդիմադիր լրատվամիջոցների անցանկալի հրապարակումները հերքելն է եւ վարչապետին «հանիրավի» մեղադրանքներից ապահովագրելը։
Հետաքրքիր է` որտե՞ղ էին Իոաննիսյանի փորձագետներն ապրիլյան խեղափոխությունից առաջ, երբ Փաշինյանի ընտանեկան թերթը եւ 1in.am-ների մնացած «կոհորտան» հարահոսի «ռեժիմով» հերյուրանքներ էին տարածում իշխանությունների, իշխանության առանձին ներկայացուցիչների հասցեին, մրջյունի համառությամբ «բոբո սարքում» հանրապետության 2–րդ նախագահից`հրապարակ նետելով «կիլիոմետրանոց» ցուցակներ, որոնց, եթե հավատանք` Հայաստանում գրանցված ձեռնարկությունների, բանկերի, շարժական եւ անշարժ գույքի առնվազն 80 տոկոսը պատկանում է Քոչարյանին եւ իր ընտանիքին. մյուսներին` Ծառուկյանից ու Գռզոյից սկսած, վերջացրած Գագիկ Խաչատրյանով ու Սամվել Ալեքսանյանով, ընդամենը փշրանքներ են բաժին ընկնում։
Այն ժամանակ, չգիտես ինչու, «իրազեկ քաղաքացիների» մտքով չէր անցնում ստուգել այդ լուրերի, մեղադրանքների, զրպարտչագրերի իսկությունը։ Հակառակը` մի բան էլ իրենք էին ջուր լցնում կեղծարարների ջրաղացին։
Ինչո՞ւ։ Որովհետեւ արտասահմանյան իրենց տերերին այդպե՞ս էր պետք...
Սատանայի փաստաբանները

Լիլիթ Պողոսյան