Հոգեբանները պնդում են, որ եթե մեկը շատ է ատում որևէ մարդու, ապա ակամայից դառնում է ատելության թիրախի գերին։
Ատող մարդը սկսում է ապրել իր ատելիի կյանքով։ Երբ նրան լավ է, ինքը վատանում է, իսկ երբ վատ՝ լավ է զգում իրեն։
Ատող մարդն իր գործողությունների ամբողջ տրամաբանությունը կառուցում է հակադրման սուբյեկտի վրա։ Սկսում է հետապնդել նրան՝ չզգալով, որ հետապնդողից վերածվում է հետապնդվողի։
Նիկոլ Փաշինյանը հիմա գերության մեջ է։ Նա դարձել է 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գերին։ Գերության մեջ է հայտնվել նաև պետությունը։ ՀՀ–ն դարձել է Նիկոլի գերին, ապօրինի ցանկությունների և հոգեկան տվայտանքների գերին։
Ամբողջ պետական համակարգը հիմա ծառայեցվում է Նիկոլի ապօրինի «բզիկներին»։ Կատարվում են բազմաթիվ իրավախախտումներ։ Իշխանության բոլոր ճյուղերին ժողվարչապետը դրդում է հանցագործության, որպեսզի կոլեկտիվ հանցագործությամբ ինքն իրեն ապահովագրի մենակ մնալուց։
Սահմանադրությունը և օրենքները խախտվում են հանուն... Նիկոլի գերության։
Այսօր վերջնականապես պարզ կդառնա, թե արդյոք Փաշինյանը որոշել է մնա՞լ գերության մեջ, այսինքն՝ օրենքների խախտմամբ ու դատավորի վրա ճնշում գործադրելով Քոչարյանին պահել կալանքի տակ, թե՞ մի փոքր դուրս կգա գերությունից՝ թույլ տալով, որպեսզի օրենքը կիրառվի։
Այսօր վերջնականապես պարզ կդառնա նաև, թե մենք գնում ենք ջունգլիների՞ օրենքով, թե՞ այդուհանդերձ քաղաքական պայքարը տեղավորվելու է Սահմանադրության և օրենքի շրջանակներում։ Խափանման միջոց չփոխելը հանցակից կդարձնի դատավորին։
Նիկոլը Հերոստրատի սինդրոմովէ տառապում և ուզում է իրենից հետո այրված տաճար թողնել։ Պետությունը, իշխանության ողջամիտ թևն ու անձամբ դատավոր Աննա Դանիբեկյանը լուրջ ընտրության առաջ են կանգնած։ Նրանք պետք է ընտրեն ընթացիկ խելագարության և մնայուն պետության միջև։
Կազատվի՞ Փաշինյանը Քոչարյանի գերությունից
Հոգեբանները պնդում են, որ եթե մեկը շատ է ատում որևէ մարդու, ապա ակամայից դառնում է ատելության թիրախի գերին։
Ատող մարդը սկսում է ապրել իր ատելիի կյանքով։ Երբ նրան լավ է, ինքը վատանում է, իսկ երբ վատ՝ լավ է զգում իրեն։
Ատող մարդն իր գործողությունների ամբողջ տրամաբանությունը կառուցում է հակադրման սուբյեկտի վրա։ Սկսում է հետապնդել նրան՝ չզգալով, որ հետապնդողից վերածվում է հետապնդվողի։
Նիկոլ Փաշինյանը հիմա գերության մեջ է։ Նա դարձել է 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գերին։ Գերության մեջ է հայտնվել նաև պետությունը։ ՀՀ–ն դարձել է Նիկոլի գերին, ապօրինի ցանկությունների և հոգեկան տվայտանքների գերին։
Ամբողջ պետական համակարգը հիմա ծառայեցվում է Նիկոլի ապօրինի «բզիկներին»։ Կատարվում են բազմաթիվ իրավախախտումներ։ Իշխանության բոլոր ճյուղերին ժողվարչապետը դրդում է հանցագործության, որպեսզի կոլեկտիվ հանցագործությամբ ինքն իրեն ապահովագրի մենակ մնալուց։
Սահմանադրությունը և օրենքները խախտվում են հանուն... Նիկոլի գերության։
Այսօր վերջնականապես պարզ կդառնա, թե արդյոք Փաշինյանը որոշել է մնա՞լ գերության մեջ, այսինքն՝ օրենքների խախտմամբ ու դատավորի վրա ճնշում գործադրելով Քոչարյանին պահել կալանքի տակ, թե՞ մի փոքր դուրս կգա գերությունից՝ թույլ տալով, որպեսզի օրենքը կիրառվի։
Այսօր վերջնականապես պարզ կդառնա նաև, թե մենք գնում ենք ջունգլիների՞ օրենքով, թե՞ այդուհանդերձ քաղաքական պայքարը տեղավորվելու է Սահմանադրության և օրենքի շրջանակներում։ Խափանման միջոց չփոխելը հանցակից կդարձնի դատավորին։
Նիկոլը Հերոստրատի սինդրոմով է տառապում և ուզում է իրենից հետո այրված տաճար թողնել։ Պետությունը, իշխանության ողջամիտ թևն ու անձամբ դատավոր Աննա Դանիբեկյանը լուրջ ընտրության առաջ են կանգնած։ Նրանք պետք է ընտրեն ընթացիկ խելագարության և մնայուն պետության միջև։
Պետրոս Ալեքսանյան