Լրահոս

20.09.2019 12:35


Արագածոտնում ճակատ-ճակատի բախվել են Nissan Pathfinder-ն ու Volkswagen Jetta-ն. կա 1 զոհ, 4 վիրավոր

Արագածոտնում ճակատ-ճակատի բախվել են Nissan Pathfinder-ն ու Volkswagen Jetta-ն. կա 1 զոհ, 4 վիրավոր

Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 08։10-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 70 կմ հատվածում՝ Թալինի վարչական տարածքում, ճակատ-ճակատի բախվել են Volkswagen Jetta մակնիշի 81 TD 881 համարանիշի և Nissan Pathfinder մակնիշի 50 XX 220 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնոմ է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 4 հոգի տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ Ա. Քոթանջյանի որոշմամբ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը