Քաղաքական

20.09.2019 18:02


«Աննա՛, վնգստա՛»․ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները բողոքի երթ են իրականացրել (տեսանյութ)

«Աննա՛, վնգստա՛»․ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները բողոքի երթ են իրականացրել (տեսանյութ)

Ինչպես տեղեկացրել էինք, քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատ արձակելու կամ նրա նկատմամբ անազատության հետ չկապված խափանման միջոց կիրառելու՝ պաշտպանների միջնորդությունները:

Ռ․Քոչարյանի պաշտպաններն ինքնաբացարկ հայտնեցին դատավորին՝ պնդելով, որ իրենց միջնորդությունը դատարանը մերժել է իշխանության կողմից տոտալ ճնշումների ներքո։

Միջնորդության տեքստը պատրաստելու համար դատական նիստը հետաձգվեց։ Այն կշարունակվի հոկտեմբերի 7-ին, ժամը 13։00-ին:

Նիստից հետո Ռ․Քոչարյանի աջակիցներն ինքնաբուխ բողոքի երթ են իրականացրել դեպի ԱԱԾ՝ վանկարկելով «Աննա՛, վնգստա՛», «Ազատությո՛ւն», «Քոչարյան, հերո՛ս»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը