Լրահոս

21.09.2019 12:00


Երևանում ճակատ-ճակատի բախվել են Honda Elysion-ն ու Volkswagen Golf-ը. կա 10 վիրավոր

Երևանում ճակատ-ճակատի բախվել են Honda Elysion-ն ու Volkswagen Golf-ը. կա 10 վիրավոր

Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:50-ի սահմաններում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Հասրաթյան փողոցում Ճակատ-ճակատի բախվել են Honda Elysion մակնիշի 02 MP 101 համարանիշի և Volkswagen Golf մակնիշի 34 DZ 563 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 10 հոգի, որոնցից 3-ը երեխաներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ մեծահասակները Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ, երեխաներն էլ՝ Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն:

Բոլոր վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ովքեր ոչ միայն ավտոմեքենաներից են դուրս բերել նրանց, այլ նաև 9 հոգու իրենց անձնական օգտագործման մեքենաներով տեղափոխել են հիվանդանոցներ, իսկ մեկ հոգու հիվանդանոց է տեղափոխել շտապօգնության ավտոմեքենան: Այդ մասին ասում էին վիրավոներին օգնության ձեռք մեկնած քաղաքացիները:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը