Լրահոս

21.09.2019 12:20


Արմավիրի մարզում բախվել են Mercedes-ն ու ВАЗ 2101-ը. կա 3 վիրավոր

Արմավիրի մարզում բախվել են Mercedes-ն ու ВАЗ 2101-ը. կա 3 վիրավոր

Երեկ՝ սեպտեմբերի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Չոբանքարա խճուղու թիվ 3 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչ՝ 27-ամյա Վահե Թ-ի վարած Mercedes մակնիշի 35 XD 650 համարանիշի և Էջմիածին քաղաքի բնակիչ՝ 51-ամյա Պետրոս Ջ-ի վարած ВАЗ 2101 մակնիշի 12 ՕՕ 910 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու Վահե Թ-ի ուղևոր՝ Երևանի բնակիչ, 23-ամյա Տարոն Հ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը