Լրահոս

28.04.2010 14:14


Կաչինսկու ինքնաթիռի ավիավթարի պատճառները՝ դժբախտ պատահա՞ր, թե՞ սպանություն

Կաչինսկու ինքնաթիռի ավիավթարի պատճառները՝ դժբախտ պատահա՞ր, թե՞ սպանություն

Այսօր Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կհրապարակի Լեխ Կաչինսկու ինքնաթիռի ավիավթարի պատճառների ռուս-լեհական համատեղ հետաքննության առաջին արդյունքները։ Նախնական տվյալներով, ուժեղ մառախուղի պայմաններում ինքնաթիռը վայրէջքի ժամանակ հարվածել է ծառերի կատարներին։
Միաժամանակ, Լեհաստանում կան այն տեսակետի կողմնակիցները, որ Լեխ Կաչինսկու ինքնաթիռի ավիավթարը կազմակերպել են Ռուսաստանի հատուկ ծառայությունները։ Ավիավթարից անմիջապես հետո համացանցում տեղադրված է եղել տեսանյութ, որտեղ լսվում են մարդականց ձայներ և կրակոցներ։ Բլոգերը հայտնում են, որ տեսանյութի հեղինակի դեմ մահափորձ է իրականացվել։

Այս խորագրի վերջին նյութերը