Լրահոս

28.04.2010 15:05


ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հրապարակել է 2009 թ. հաշվետվությունը

Հանձնաժողովը 2009 թվականին շարունակել է աշխատանքներն' ուղղված ապրանքային շուկաներում մրցակցային օրենքի հնարավոր խախտումների կանխմանը և արգելմանը, սպառողների շահերի պաշտպանությանը, ձեռնարկատիրության զարգացմանը նպաստելուն և այլն:

 Համաձայն հաշվետվության, Հանձնաժողովը 2009 թվականին  ուսումնասիրել է 42 ապրանքային շուկա, դիտանցում իրականացրել 104 -ում, որոնցում գործում է գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների կենտրոնացված գրանցամատյանում գրանցված 80 տնտեսվարող սուբյեկտ: Հանձնաժողովը 2009 -ին գումարել է 26 նիստ, ընդունել 97 որոշում, այդ թվում' Հանձնաժողովի որոշմամբ սահմանված տեղեկատվությունը չներկայացնելու համար պատասխանատվություն սահմանող 7 որոշում, ոչ հավաստի տեղեկատվություն ներկայացնելու համար պատասխանատվություն սահմանող 1 որոշում, անբարեխիղճ մրցակցության համար պատասխանատվություն սահմանող 8 որոշում, հակամրցակցային համաձայնության համար պատասխանատվություն սահմանող 1 որոշում:

 ՀՀ դատարաններ ներկայացված 7 հայցադիմումից 3-ը գտնվում են ՀՀ դատարանների վարույթներում, 3-ը կարճվել են, 1-ը' բավարավել: Հանձնաժողովի 2009 թ. որոշումների դեմ ՀՀ վարչական դատարան է ներկայացվել 9 հայցադիմում:

Այս խորագրի վերջին նյութերը