Լրահոս

28.04.2010 15:06


Ռազմիկ Դավոյանը միշտ կողմ է եղել և հիմա էլ կողմ է

Ռազմիկ Դավոյանը միշտ կողմ է եղել և հիմա էլ կողմ է

Գրող, հրապարակախոս Ռազմիկ Դավոյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, թե ինքը միշտ կողմ է եղել հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանը և հիմա էլ կողմ է։ Նրա խոսքերով, սակայն, թուրքական կողմն իր պահավածքով ցույց տվեց, որ կա՛մ իրենք այնքան զորություն չունեն, որ ընդունեն իրենց սխալը, կա՛մ էլ իրենք իրենց տեսակի (Օսմանյան կայսրության) մասն են։ Անդրադառնալով ՀՀ նախագահի ուղերձին ՝ Ռազմիկ Դավոյանը նշել է, թե դա շատ խելացի քայլ էր։

-Արձանարգությունները ետ կանչելը էլի մեր գործը չէ։ Եթե մենք ետ ենք կանչում, կարծես թե գնդակը տեղափոխում ենք մեր դաշտ։ Բայց կասեցնել՝ նշանակում է, որ նրանց ևս մեկ անգամ  հնարավորություն ենք տալիս միջազգային կազմակերպությունների, սեփական ժողովրդի հետ քննարկել։ Մենք հանգիստ ենք, և մեր ժողովուրդն այս իմաստով պետք է լինի հանգիստ, որ մենք կորուստ չենք տվել և չենք տալու։ Հակառակը, համայն մարդկությունը, խոշոր գերտերությունները համոզվեցին, որ մենք պատրաստ ենք առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ ստեղծել հարևանների հետ,-նշել է նա։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը