Լրահոս

28.04.2010 16:27


Հայ–թուրքականն ու արցախյան հակամարտությունը նույն վիճակում

Հայ–թուրքականն ու արցախյան հակամարտությունը նույն վիճակում

ՀՅԴ Բյուրոյի անդամ Աղվան Վարդանյանը, պատասխանելով «7օր»-ի հարցին, թե հնարավո՞ր է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում էլ նույն իրավիճակն ստեղծվի, ինչ եղավ հայ-թուրքականում, ասել է.

-Մենք արդեն գրեթե այդ վիճակում ենք։

Ա. Վարդանյանը նշել է. «Մոտեցումների այն հսկայական տարբերությունը, անհամատեղելիությունը, որ կա Ալիև կրտսերի հայտարարություններում և մեր ազգային պետական շահերի միջև, բնականաբար... գրեթե նույն տեղում ենք»։

-Ես նաև համաձայն չեմ այն տեսակետներին, որ հիմա բոլորը կհարձակվեն և կփորձեն Հայաստանին ճնշել՝ այս ուղղությամբ զիջումների գնալ այն հույսով, որ մենք, փաստորեն, որոշակի զիջումներ անելու պատրաստակամության փուլից եկել հասել ենք կարևորագույն հարցերում չզիջելու գիտակցության։ Այդ գիտակցությունն ուղղակի թույլ չի տա նման քայլեր կատարել։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը