Լրահոս

28.04.2010 16:26


Վլադիմիր Կարապետյան. «Եթե պատմաբանների հանձնաժողովի հարցը արձանագրություններում չլիներ, մենք այդ արձանագրությունները համարում ենք բավական նորմալ»

Վլադիմիր Կարապետյան. «Եթե պատմաբանների հանձնաժողովի հարցը արձանագրություններում չլիներ, մենք այդ արձանագրությունները համարում ենք բավական նորմալ»

Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանն ապրիլի 12-24-ը ԵՄ հրավերով Ստրասբուրգում և Բրյուսելում էր։ Նա նշել է, որ հանդիպումների ժամանակ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը չի բարձրացրել, սակայն շատերը փորձել են իմանալ այդ ամենի վերաբերյալ ՀԱԿ դիրքորոշումը։ Նա նշել է, որ հետաքրքրական էր նաև, որ իրեն շատերը հարցնում էին, թե ինչն է պատճառը, որ Հայ ազգային կոնգրեսն ընդդիմանում է հայ-թուրքական հաշտեցման գործընթացին.

-Կարիք էր լինում բացատրությունների, որ մենք չենք ընդդիմանում և հստակ ասել ենք, որ եթե պատմաբանների հանձնաժողովի հարցը արձանագրություններում չլիներ, մենք այդ արձանագրությունները համարում ենք բավական նորմալ։ Ավելին, մենք երբևէ այս արձանագրություններին ընդդիմանալու միջոցառում չենք կազմակերպել,- նշել է Վլ.Կարապետյանը՝ ավելացնելով. «Սակայն մենք չէինք ուզենա, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները կարգավորվեին այդ արձանագրություններով։ Կարծում եմ, որ այդ արձանագրություններում կան բազմաթիվ ռիսկեր և վտանգներ »։

Նրա խոսքերով՝ մի քանի հանդիպումներից հետո պարզ դարձավ, որ դա իշխանության հատուկ քաղաքականություն էր, իրենց կողմից արհեստական կերպով ստեղծված ընդդիմության՝ Դաշնակցության մոտեցումը որպես ՀԱԿ-ի մոտեցում ներկայացնելու համար։

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի կողմից արձանագրությունների վավերացման գործընթացի կասեցմանը, նա նշել է, որ եվրոպական գործընկերների մոտ որոշակի հիասթափություն կար.

-Միաժամանակ, երբ փորձում էինք այդ հայտարարության մանրամասները պարզել, պարզ էր դառնում, որ դա հայտարարություն է ոչնչի մասին, և ոչ մի բան տեղի չի ունեցել։ Դրանից հետո զրուցակիցներս հասկանում էին, որ գործընթացը համենայնդեպս իրենք կարող են շարժել։ Հույսերը չեն կորցնում,- ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը