Լրահոս

28.04.2010 17:28


«Նաիրիտը» կվերագործարկվի

«Նաիրիտը» կվերագործարկվի

Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արա Նռանյանը հարց է բարձրացրել «Նաիրիտ» գործարանի  ճակատագրի վերաբերյալ։

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը պարզաբանել է, որ մի քանի օր առաջ «Նաիրիտի» խնդիրների հետ կապված  քննարկումներ են եղել։

-Մեր որոշումն այն մասին, որ «Նաիրիտը»  պետք է շարունակի աշխատել, ընդունվել է միաձայն։ Մշակվել է միջոցառումների պլան, որի արդյունքում հնարավոր կլինի վերագործարկել «Նաիրիտը»,-նշել  է նա։

Ըստ Արմեն Մովսիսյանի՝ 10-15 օրվա ընթացքում գործարանը կվերագործարկվի և մինչև տարեվերջ կանցնի նոր տեխնոլոգիայով կաուչուկի արտադրության։

-Ինչ վերաբերում է  աշխատողների թվաքանակին, ապա պայմանավորվածությունն այնպիսին է, որ ոչ մի աշխատող և աշխատատեղ չպետք է կրճատվեն,-նշել  է նա։

Անդրադառնալով «Նաիրիտի» կուտակած պարտքերին՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարը նշել է, որ պետությունը չի պատրաստվում դրանք իր վրա վերցնել, պարզապես պետությունը օժանդակելու է, որ գործարանը վերագործարկվի, մնացածն իր խնդիրն է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը