ԵԽԽՎ–ում հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների միջև
Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների անդամները ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի շրջանակներում քննարկել են ղարաբաղյան հակամարտությունը։
Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԽԽՎ նախագահ Մովլուդ Չավուշօղլուն։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներին է հաղորդել Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը։
«Մենք մտքեր ենք փոխանակել։ ԵԽ-ում ղարաբաղյան հարցի քննարկումը շատ կարևոր և նշանակալի բնույթ է կրում»։
Նա նաև ասել է, թե հաջորդ հանդիպմանը ԵԽԽՎ-ի հայկական և ադրբեջանական պատվիրակությունների ընդդիմադիր անդամները ևս կմասնակցեն։
Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հարցերով ենթահանձնաժողովի վերականգնմանը, ապա Ս. Սեիդովն ընդգծել է, որ գործընթացը նոր է սկսվում և շարունակություն կունենա։