Հայոց ցեղասպանության հարցն ընդգրկվել է Իսրայելի Քնեսեթի օրակարգ
Հակառակ ադրբեջանական ապատեղեկատվության, Հայոց Ցեղասպանության ճանաչման բանաձևի նախագիծը ապրիլի 28-ին ընդգրկվել է Իսրայելի Քնեսեթի (խորհրդարան) օրակարգում: Բանաձևին կողմ քվեարկողների մեջ եղել են նաև պաղեստինցի պատգամավորներ:
Նշենք, որ նմանօրինակ քննարկումներ տեղի են ունեցել 2007, 2008 և 2009 թթ.-ին, երբ բանաձևը մտել է Քնեսեթի պաշտպանության կամ արտաքին հարաբերությունների հանձնաժողովներ, սակայն չի ընդգրկվել խորհրդարանի լիագումար նիստում:
Այս տարի «Մերեց» կուսակցության նախագահ Հայիմ Օրոնի նախաձեռնությամբ կայացած քննարկուման ժամանակ ելույթ է ունեցել Իսրայելի վարչապետի ներկայացուցիչը, ով հայտնել է, թե օրինագծի քննարկման շարունակումը ցանկալի է՝ առաջարկելով այն տեղափոխել արտաքին հարաբերությունների հանձնաժողով: Նախագծի հեղինակ Օրոնը, ինչպես նաև Իսրայելի հայկական համայնքի ներկայացուցիչները հույս ունեն, որ օրինագիծը քննարկվի Կրթության և գիտության հանձնաժողովների կողմից:
Հայոց ցեղասպանության հարցը Քնեսեթի օրակարգում ընդգրկելուն դեմ են արտահայտվել հատկապես «Մեր տունը Իսրայելն է» կուսակցության պատգամավորները: Այս կուսակցությունում հիմնականում ընդգրկված են նախկին ԽՍՀՄ հանրապետություններից՝ մասնավորապես Ադրբեջանից Իսրայել տեղափոխված հրեաները:
Իսրայելի Հայ Դատի հանձնախումբի ներկայացուցիչ Հակոբ Սևանը հայտնել է, որ բանաձևը դատապարտել է 1915-1923 թթ.-ին հայերի դեմ տեղի ունեցած ջարդերը՝ դրանք որակելով որպես «ցեղասպանություն»:

Ըստ «asbarez.com»-ի